▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի բնակիչ Կարինե Բրեյանի կողմից ահազանգ է ստացվել Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին։ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆյա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխել։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»,- ասել է կինը:
Կ․ Բրեյանը հրավիրել է իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունն ու հետևողականությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին