Gazeta.am կայքէջը տեղեկություն է տարածել այն մասին, որ, ըստ հավաստի տեղեկությունների, Մոսկվայում աշխատանքից վերադառնալիս շենքի մուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել են ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի վրա: Նիկողոսյանի օգնական Ա. Ստեփանյանը մեկ այլ կայքի` Maxinfo.am-ին փոխանցել է հետևյալը. «Այո, իրականում նման բան տեղի է ունեցել: Նիկողոսյանի ապաքինվելուց հետո լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք»,- գրում է նույն աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ա. Նիկողոսյանը հայտնի է նաև նրանով, որ տնօրինում է մի քանի լրատվական կայքեր, այդ թվում՝ հիշատակված Gazeta.am-ը:
Աղբյուրը՝ asekose.amՀղումը պարտադիր է


