▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 շաբաթում Հայաստանում հրդեհի 143 դեպք է գրանցվել

Հունվարի 1-ից մինչև 14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: 221.5 հա տարածք է այրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Պատահարներ ավելին