▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում գործեր են նախապատրաստվում  Նաիրա Զոհրաբյանի հանդեպ՝  ընտրական ինչ-ինչ գործընթացների  հետ կապված

Asekose.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ի քաղաքական թևի մի քանի պատգամավորների նկատմամբ շուտով ևս քրեական գործեր են հարուցվելու: 

Մասնավորապես, ըստ ասեկոսեների, ԱԱԾ-ում գործեր են նախապատրաստվում  Նաիրա Զոհրաբյանի հանդեպ՝  ընտրական ինչ-ինչ գործընթացների  հետ կապված:

Նշվում է  Նաիրա Զոհրաբյանի եւ համախոհների ունեցած խոսակցությունների բովանդակության  գաղտնալսման մասին, հենց որի վերաբերյալ , կարծես, ԱԱԾ-ն արդեն հաղորդագրություն տարածել է այս հունիսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իր անունը կապել որևէ ընտրական կեղծիքի հետ ՝ կլինի 21-րդ դարի աբսուրդը  և իր նկատմամբ քաղաքական  նման ճնշման փորձի առիթով  ահազանգելու է  և ոտքի է հանելու եվրոպական բոլոր կառույցները: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին