▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Ղազախստանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը, որը  պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, կամային բարձր որակների շնորհիվ, 16:7 հաշվով փայլուն հաղթանակ էր  տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ: 

Սլավիկը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ սակայն 2։3 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանին: Վաղը մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Տեսանյութում՝ Սլավիկ Գալստյանը ցավալի պարտությունից հետո. կադրերը՝ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին