▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք

Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան

Ծեծ և խուլիգանություն Երևանում. կան բերման ենթարկվածներ. նրանցից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. Դանիել Իոաննիսյան

Ով կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

«Ապագան արվեստում ավելի հեշտ է տեսնել». Գարիկ Կարապետյան

 

Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում  տեղի կունենա « Hi-artonline» նախագծի առաջին` «Արևելքից`Արևմուտք, Մոդեռնից`Պոստմոդեռն» ցուցադրությունը,որը նվիրված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տասնամյակին: Այս առիթով  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկի, մեր ժամանակների լավագույն նկարիչ-աբստրակցիոնիստ`Գարիկ Կարապետյանի հետ:

 

-Երևանից հեռու ապրելն  ու  ստեղծագործելը  դժվա՞ր, թե դյուրին է` ստեղծագործելու և ճանաչված լինելու առումով:

-Քանի որ Հայաստանը արդեն փոքր երկիր է,կարծում եմ, որ դա նշանակություն չունի Երևանում ես ապրում, թե Երևանից դուրս: Քաղաքից դուրս ապրելն էլ ունի մեկ ուրիշ առավելություն,այնտեղ ավելի հանգիստ բնակավայր է`ստեղծագործելու համար ավելի բարենպաստ է: Ես այնտեղ ինձ ավելի լավ եմ զգում, ինձ ոչինչ չի խանգարում աշխատելու համար`հագիստ,մաքուր օդ Արագած լեռան լանջին, հրաշալի բնություն, հրաշք երկինք: 

 

-Ձեր  կյանքի ու աշխարհայեցողության մասին  Ձեր ո՞ր գործերն են հատկապես խոսում: Ձեր ստեղծագործությունը ինքներդ բաժանում ե՞ք շրջանների:

-Բնականաբար բաժանում եմ շրջանների, քանի որ ես շատ վաղուց եմ նկարում: Ես իմ անհատական աշխատանքների ցուցահանդեսն ունեցել եմ դեռ 10 տարեկան հասակում`Ժուռնալիստների միությունում: Իմ հետաքրքրությունն ու սերը դեպի նկարչությունը վաղուց է եղել:Դեռ սկզբից կա մի զգացողություն, որը ուղղակի դու պահպանում ես` անցնելով այդ փուլերը, դու անում ես մի բան`պահպանելով այդ մարդու զգացողությունը արվեստը ընկալելու,սիրելու:Դրանով իսկ դու հաստատում ես քո տեղը`արտահայտելով  քո անբիծ զգացողությունը արվեստի նկատմամբ:Որպեսզի չունենաս հիասթափություններ,կասկածամտություններ,այս ամբողջ  գործընթացները պետք է պահպանես,կարևոր է կարդալ,իմանալ և այդ արվեստի տարբեր փուլերի միջով անցնել:

 

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Արվեստը…միայն ու միայն արվեստը:

 

-Արվեստագետի համար Հայաստանում կա՞ն նպաստավոր պայմաններՄիջավայրը  որքանո՞վ  է հարմար այստեղ ստեղծագործելուցուցադրվելու   տեսակետից:

-Կարծում եմ, որ չկան նպաստավոր պայմաններ: Հայաստանը թերևս այն երկրներից է աշխարհում, որտեղ շատ քիչ պայմաններ կան արվեստագետների համար, որ արվեստագետ  լինել և ապրել այս երկրում` մեծ հերոսություն է պահանջում: Նաև ավելացնեմ, որ շատ հրատապ խնդիրը է մեզ համար, քանզի մենք մեծ մշակույթ ունեցող երկիր ենք, և այսօր ապրել այսպիսի իրավիճակում`չստեղծելով ոչ մի պայմաններ արվեստի զարգացման համար, դա ուղղակի խիստ վտանգավոր է պետականաշինության,  մեր ժողովրդի ու ազգի համար:

 

- Որքանո՞վ է աբստակցիոնիզմը Ձեզ հոգեհարազատ, և որքանո՞վ է այն ընդունված , հասկացված ու տարածված Հայաստանում:

-Ես աբստակցիոնիզմ սիրել եմ հենց սկզբից, երբ սկսեցի ավելի խորն ուսումնասիրել նկարչությունը: Աբստակցիոնիզմն  այն նկարչությունն  էր, որն  ինձ ավելի հոգեհարազատ էր: Ես մինչև հիմա հավատարիմ եմ դրան:

Այստեղ եթե մաքուր արվեստով ես զբաղված`անհասկացված ես մնում, շատ քչերն են քո գործերը հասկանում ու գնահատում: Դա այն արվեստն  է, որտեղ խնդիրները վերաբերվում են մարդու հոգևոր դաշտին, այսինքն կենցաղային խնդիրների հետ  չեն առնչվում, այլ մարդու խնդիրների,մարդ  մնալու:  Դրա համար առայժմ հետաքրքիր չէ  շատերին, մարդիկ ավելի շատ զբաղված են կենցաղային խնդիրներով:

 

-Այսօր նկարիչն  իրեն լիարժեք է զգո՞ւմ  հասարակության մեջ:

-Նկարիչն անշուշտ պետք է իրեն լիարժեք զգա, անկախ նրանից, թե ինչ հասարակության մեջ ես դու ապրում: Ես շատ կուզենայի, որ ոչ մի արվեստագետ էլ իրեն կոմպլեքսավորված չզգա, որովհետև վերջին հաշվով ինչ հասարակության մեջ էլ դու ապրում ես` կունենաս այդ օտար լինելու զգացողությունը: Արվեստը նա ինքնաբախ երևույթ  է, նա երբեք արվեստագետին մենակ չի թողնում,որպեսզի իրեն օտարացած զգա: Դա մի ամուր տարածություն է, որտեղ դու քեզ հզոր  ես զգում, և ոչ ոք քեզ չի կարող խանգարել, և այդ վստահությունը արվեստագետը պետք է ունենա, որովհետև ինքը ոչ մի պատճառ չունի անվստահություն ունենալու:

Արվեստ ավելին  է, քան ինքնաարտահայտվելը, որովհետև արվեստը շատ կարևոր միջոց է ճիշտ ապրելու: Արվեստը նաև կյանք է, դա այն չէ, որ ուղղակի զբաղվենք, հաճույք ստանանք:Արվեստը հզոր երևույթ է, դա նաև մեր ապրելակերպն է, որով մենք ապրում ու գոյատևում ենք այսօր:Ես կուզեմ, որ մարդիկ չառանձնացնեն արվեստը, որ սա մի դաշտ է, որտեղ կարելի մի քիչ հաճույք ստանալ ու նորից գնալ զբաղվել մեկ այլ գործով:Ո՛չ.սա մի ռեալություն է իրենից ներկայացնում:Աբստրակցիան իրականությունն է, ու քանի որ մենք այնքան էլ լավ չենք զգում իրականությունը,ու ասում ենք, որ դա աբստակցիա է, ո՛չ, դա իրականությունն է, որը կոնկրետ տեղ է տանում, նպատակին հասցնող է, մոլորության մեջ երբեք չի գցում:Եթե այդպես չլինի, ապա անիմաստ կլինի, ու դու ինչով ես զբաղվում այս դեպքում:

 

-Նկարչությունը պե՞տք է ունենա ազդեցություն իրականության վրա ինչ-որ կերպ, և  որն է նկարչության գործառույթը:

-Այո՛,պետք է ունենա ազդեցություն, և հենց նկարչությունը կոչված է դրան, որովհետև նկարչությունը մարդու համար է, պարզապես այդ ազդեցությունը որպեսզի ավելի ակնառու լինի, դրա համար պետք է ինստիտուտներ աշխատեն,այսինքն աշխատեն արվեստագետների ինստիտուտը,կամ  նրանց համագործակցությունը լինի պետության հետ, որպեսզի այդ ամենը ներկայացվի մարդկանց պատշաճ կերպով, որով այդ ազդեցությունը ավելի ակնհայտ կլինի:Բայց քանի որ այդ օղակը լավ չի աշխատում, հետևաբար ազդեցությունը թույլ է: Ապագան արվեստում ավելի հեշտ է տեսնել:

 

-Հայտնի է, որ բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների  եք մասնակցել: Ինչո՞վ նշանավորվեց  դա Ձեզ համար:

-Մի բան է հետաքրքիր, որ ամենուր մարդիկ նույնն են:Թեպետ արվեստը ստեղծվում է մեր երկրում, բայց նա կարող է ուժեղ կապեր հատատել աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդկանց հետ: Եվ երբ լինում են այդ ցուցահանդեսները տարբեր երկրներում, չափազանց հետաքրքիր է, որ մարդիկ գալիս են տեսնելու արվեստ, որովհետև այն  հենց  իրենց  համար է ստեղծված, և արվեստի գործը հենց մարդով է ավարտվում: Արվեստ  ներկայացնելը այն ամուր կապող օղակն է և կարևոր է այնքանով, որ ուրիշ ազգերն էլ են  տեղեկանում Հայաստանում ստեղծվող արվեստի մասին, որով կաշկանդված չեն քաղաքականությամբ, ազատ են:

 

-Արդի արվեստի նկատմամբ այսօր ի՞նչ պահանջներ են կիրառելի:

-Արվեստին այսօր հարկավոր է աջակցություն, լուրջ ֆինանսավորում  պետության և մասնավորի կողմից և վստահություն:

- Կարծես թե այսօր արվեստագետի համար մեծ խնդիր է  իր նկարը վաճառելը, քանի որ չունենք միջնորդներ և  արտ-բիզնեսով զբաղվողներ, ինչո՞ւ:

-Արվեստը համարվում է բիզնես, շատ նուրբ մի բիզնես: Դրա համար հարկավոր են ինտելեկտուալ  մարդիկ, ովքեր կզբաղվեն դրանով, այն բիզնեսն է, որում արագ չեն վերադարձնում ներդրվող գումարները, բայց դա ապագային ուղղված բիզնես է, որով կարելի է ձեռք բերել  հետագայում շատ հսկայական ֆինանսական միջոցներ:Բացի դրանից, եթե ֆինանսավորումը ուղղվի կոնկրետ Հայաստանում արվեստի ճյուղը զարգացնելու նպատակով, դրանով մեր երկրի կարգավիճակն էլ կբարելավվի: Ապագա ունենալու  և  երկիր կառուցելու համար  արվեստը համարվում  է  ամենաամուր  հիմքը:

 

-Արևելքից` արևմուտք. մոդեռնից` պոստմոդեռն. Հայարվեստագետներ ցուցահանդեսԻնպե՞ս եղավ առաջարկն ու ի՞նչ է տալիս նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունը արվեստագետին:

-Այս  ցուցահանդեսը  կարևորում  եմ  այնքանով, որ մի հարթակում մենք վերջապես  կտեսնենք վերջին հարյուրամյակի արվեստը`մոդեռնիզմի ժամանակաշրջանից մինչ մեր օրերը:Ցուցահանդեսում  ներկայացված կլինեն նաև Թութունջյանի, Քոչարի,Սարյանի և մեր այլ հայտնի նկարիչների գործերը:Այստեղ մենք հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել այս տարիների  ու ժամանակաշրջանի  ընթացքում, որով մենք լուրջ կարող ենք վերլուծել մեր հարյուր տարվա արվեստը:Մենք կտեսնենք նաև, թե այս ընթացքում ինչ շեղումներ էլ են եղել մեր արվեստի մեջ, որովհետև ամեն ինչ չէ, որ հոյակապ է եղել, այստեղ կան լուրջ ուղղություններ, լուրջ ջանքեր, որոնք ի դեմս մեր մեծ արվեստագետների` այս դժվար ժամանակաշրջանում փաստորեն  ստեղծելն է, և կա նաև ավելի կոնֆորմիստական  թևը:Կոնֆորմիզմի և ոչ կոնֆորմիզմի հրաշալի համադրություն է, որտեղ դա մենք հնարավորություն կունենանք տեսնելու այդ ցուցահանդեսի ժամանակ:   

 

-Արդյո՞ք քաղաքականությունը ազդում է արվեստի վրա և ինչպես:

-Հակառակը`արվեստն  է ազդում քաղաքականության վրա, քանի որ արվեստն ավելի առաջադեմ  է, քան քաղաքականությունը: Եթե քաղաքականությունը ազդի արվեստի վրա, մենք կունենանք հետընթաց, իսկ  հակառակ դեպքում`առաջընթաց:

 

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին