▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չորս միլիարդ դոլար գրավ երբևէ եղե՞լ է. Արայիկ Հարությունյանի ակնարկը

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն, ակնհայտորեն, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստին։ 

«Չորս միլիարդ դոլար գրավ երբևէ եղե՞լ է»,-գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու․ պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը Քոչարյանին գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց:

Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:

Հիշեցնենք նաև, որ պաշտպանները նախորդ նիստին Քոչարյանին անհապաղ ազատելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացրել՝ հիմք դնելով ՍԴ վիճակահարույց որոշումը:

Դատարանն այսօր մերժել էր այս միջնորդությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին