▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

«Օրերս Նիկոլն իր քավորին Իջեւանի քաղաքապետ է նշանակել։
Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր», - ֆեյսբուքում գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց էր տեղեկություն հայտնվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին նշանակելու է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայկ Ղալումյանը «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է:

Նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանը անցած շաբաթ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նշենք, որ քաղաքապետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին