▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը

Այս պատմության կողքին իմ անունը շահարկողները կամ բութ են, կամ սրիկա. Արփինե Հովհաննիսյանը`. . .

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

Առանց Արցախի անհնար է որևէ առաջընթաց ունենալ և արդյունավետ լուծումներ գտնել. Արայիկ Հարությունյան

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել

Խուլիգանություն Երևանում՝ վրացիների մասնակցությամբ

Չի կարելի փակել մեր երեխաների աչքերը «Հայ եկեղեցու պատմություն» և «Աստվածաշունչ» առարկաների վրա

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Մեղրիից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը

Պարետ Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել

Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. մեկի դին չեն գտել

Մի քիչ ծնողներն են խանգարում, բայց ամեն ինչ նորմալ է. նախարարի ուղիղ եթերը՝ Արտաշատի թիվ 1 դպրոցից

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

+37․․․+38 աստիճան, սակայն… Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից․. . .

Ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում` որպես օգնություն

4 կգ երջանկություն. ծնվել է Գոհար Ավետիսյանի առաջնեկը

Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք․ Հայկ Մանասյան

Կորոնավիրուսով վարակման 580 և մահվան 8 նոր դեպք

Կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել․ ԱՀԿ

Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում

Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ»

«ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են

«Հայաստան վերադարձեք և տեսեք՝ ինչ վատ վիճակի մեջ է ապրում ժողովուրդը». Մգեր Արմենիա

28-ամյա Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ

Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել

Տեսան, որ մեր տատիկն է, նորից հուղարկավորեցինք. քանի՞ արտաշիրիմում է արվել գյումրեցի տատիկի. . .

Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակի գրառումը կորոնավիրուսից մահացածի. . .

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է. . .

Արթուր Ղազինյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել

Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար

Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել. Փաշինյան

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել

Հիմար էշ․․․Երգիչ Մհերի գրառումը զարմացրել ու զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի...Արմեն Սարգսյան

Պետրոս Ղազարյանը խորհուրդ է տվել Սոլովյովին հեռանալ «Россия1» -ից

Կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության. . .

Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

Երկար տարիների ձեր ներդրումը գնահատվում է ժողովրդի հարգանքով. Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Ոստիկանները եթերում դիմակ չկրելու համար «Արմնյուզ»–ում էին․ վարչական վարույթ է հարուցվել

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված. . .

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման. . .

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի. Արմեն Սարգսյանը՝ Կատարի հայ համայնքին

Դիտեք նաև՝ 

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ 

«Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ այն մեկ ուրիշ՝ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունեմ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում,-նշել է նախագահը։ - Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ.

«Հնարավորություն ունեցա այցելել Կատարի հիմնադրամ, հանդիպել հիմնադրի հետ։ Այդ հաստատությունը հոյակապ է և տպավորիչ։ Այս փոքր երկիրը գիտակցում է կրթության, մշակույթի, գիտության կարևորությունը և նայում է դեպի ապագա։ Մեզ համար սա ինչ-որ իմաստով լավ ու բարեկամ մրցակցի օրինակ է, որովհետև 21-րդ դարում մենք նույնպես մեր ներդրումը պետք է բերենք ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային մշակույթի, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, քանի որ դա է ապագան»։

Նա նշել է, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ 

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ - Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»։ 

 

Դիտեք նաև՝ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ



Ինչպե՞ս Արմեն Սարգսյանին դիմավորեցին Կատարում

Կատարի հայ համայնքի կյանքն այսուհետ էապես կփոխվի. Արմեն Սարգսյանը Դոհայում այցելել է ՀՀ դեսպանություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը երեխաների համար կարդացել է իր գրած հեքիաթը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին