▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան

Օրերս Բաքուն հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանի երկու քաղաքացիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

«Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»,- ասված էր Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ այդ առիթով երեկ հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ:

«Ինձ փոխանցվել է պաշտոնապես Ադրբեջանի առաջարկությունը: Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք ես հիմա բացահատել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար: Եվ երբ մենք ստանանք այդ ճշտգրտված տեղեկությունները ադրբեջանական կողմից, կարձագանքենք: Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները»,-հայտարարեց պաշտպանության նախարարը:

Նախարարը նշեց, որ ինքն այդ գործընթացը չի դիտարկում փոխանակման տեսանկյունից:

«Դա չեմ դիտարկում փոխանակման տեսանկյունից: Սա մաքուր հումանիտար գործողություն է: Դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողիմց: Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-հայտարարեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին