Իրոք սրտիցս է խոսացել քաղավիացիայի նախկին պետ ու ՀԱԿ համակիր Շահեն Պողոսյանը։ Նա ասել է, որ սերիալներ, ֆուտբոլ ու տաշի-տուշի նայող ժողովուրդը ոչ մի իշխանափոխության էլ պատրաստ չի։ Դրա համար մեծ փոփոխություններ են պետք, որ ոչ ոք չի ուզում անի։
Համաձայն եմ ու ստորագրում եմ ամեն տառի տակ։ Խնդիրն էլ ավելի խորն է։ Ոչ ոք ոչ միայն չի ուզում իրավիճակը դեպի լավը փոխի, այլ ինչպես իշխանություններն, այնպես էլ ընդդիմությունը ամեն ինչ անում են, որ հասարակության հետամնացությունն էլ ավելի խորանա։ Ընդ որում, աննում են դա կամա, թե ակամա՝ քաոտիկ և համակարգված։
Իսկ պատճառը մեկն է։ Մեզ մոտ չկա իշխանություն-ընդդիմություն իրական առանցք, մեզ մոտ կա իշխանությունում գտնվողների և իշխանությունում գտնվել ցանկացողների կոնֆրոնտացիա, էլ չասեմ որ, այս երկու ճամբարները սերտորեն իրար հետ փոխկապակցված են՝ առնվազն քաղաքական ծագումնաբանության տեսակետից:
Արմեն Առաքելականի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից