▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Եվս մեկ անգամ նսեմացվում է թանգարանը.Գրիգոր Բրուտյան

Մայիսի 17-ին  մեկնարկում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:  Իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանի հետ զրուցել ենք թանգարանի, ծառացած խնդիրների, անելիքների, բացթողումների, համբարձումյանագիտության և այլ հարցերի շուրջ:

՞նչ վիճակում է այսօր Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը: Ի վերջո, լուծվեցի՞ն հատակի և հիմնանորոգման հետ  կապված խնդիրները:

-Թանգարանը վերջերս վերակազմակերպվեց: Առաջ ԳԱԱ նախագահության համակարգում առանձին հիմնարկ էր, ստորբաժանում, հունվարից Ակադեմիայի նախագահության որոշմամբ  փոխանցվեց աստղադիտարանին` իր հաստիքներով, աղքատիկ ֆինանսավորումով: Եվ հիմա, փաստորեն թանգարանը Բյուրականի աստղադիտարանի մի ստորաբաժանում է, չունի առաջվա ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է հոգսերին, ապա դրանք մնացել են այնպես, ինչպես կային: Առաստաղ, հատակ և այլն: Խոստումներ կան, եղել են, ոչինչ չի փոխվել:

Ինչո՞վ է սահմանափակվել ինքնուրույնությունը:

-Եթե առաջ թանգարանն ուներ տնօրեն, որին կարող էր նշանակել Ակադեմիայի նախագահը, հիմա թանգարանն ունի վարիչ, որին կարող է նշանակել կամ ազատել Բյուրականի աստղադիտարանի տնօրենը: Առաջ թանգարանն ուներ իր գիտական խորհուրդը, որը հիմա չկա: Այսինքն, ևս մեկ անգամ նսեմացվում է թանգարանը:

Դուք գրեթե միշտ բարձրաձայնել եք, որ  թանգարանում մեծածավալ աշխատանք կա, բայց աշխատող չկա: Այս հարցը լուծվե՞լ է:

-Ոչ: Աշխատողները նույնքան են, որքան առաջ. ունենք ղեկավար, 1 գիտաշխատող, 1 ֆոնդապահ և 2 պահակ: Ժամանակին նպատակ ունեի գիտական, գիտահետազոտական կենտրոն դարձնել, որտեղ համբարձումյանագիտությամբ կզբաղվեին: Հիմա արդեն այս ամենը ես չեմ որոշողը: Բայց երկու անգամ ավելի աշխատող է պետք, որ կարողանա և’ այցելությունների, և’ հետազոտությունների հարցերը լուծել:

Հիմա համբարձումյանագիտությամբ զբաղվողներ կա՞ն:

-Չէի ասի, վերջինը ես եմ եղել: Համբարձումյանի և իր հայրիկի անտիպ գործերը և հոդվածներն եմ տպագրել: Օրինակ այս տարի` 2014 թվականի հունվարին լույս տեսավ Համազասպ Համբարձումյանի հուշերի անտիպ հատորյակը, որը 60 տարի է մնացել էր չտպագրված: Առաջ դա անում էի որպես հոգու պարտականություն, հիմա նման բան անող այլևս չի լինի:

Տարեկան որքա՞ն այցելու է ունենում թանգարանը:

-Տարեկան մոտ 5000 հոգի այցելում է թանգարան: Մի քիչ  ավել, մի քիչ պակաս` կապված եղանակային պայմանների հետ:  Մեծ մասը դպրոցականներ, ուսանողներ են:

Այս տարի մասնակցո՞ւմ եք «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:

-Այս տարի չգիտեմ, կմասնակցենք, թե ոչ, բայց  մեզ մոտ միշտ  անվճար է: Կար ժամանակ, որ հանգանակություն էինք հավաքում, ում սրտով ինչքան անցնում էր` տալիս էր: Հետո ինչ-ինչ պատճառներով դա էլ արգելեցին:

Երկար տարիներ է` գիտության ոլորտում եք: Որևէ առաջընթաց նկատո՞ւմ եք:

-Ցավոք ոչ: Գուցե կա, բայց ես չեմ տեսնում: Իշխանությունների կողմից ցանկություն չկա` ունենալ գիտություն, մշակույթ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին