▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել. . .

«Գիտե՞ք ամենազավեշտալին որն է». Արման Աբովյան

Ոստիկանությունում 30 միլիոն դրամ դուրս գրելու մասին տեղեկատվությունը իրականության հետ կապ. . .

Արմեն Սարգսյանը մոմ է վառել ու աղոթել է Գանձասարում

Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական օբյեկտը

Բարձր մաքսատուրքերը վճարած տնտեսվարողները կարող են ավելացած գումարի վերադարձի համար դիմում լրացնել

Այս դիահերձարանում կդիահերձեն կորոնավիրուսից մահացածների դիերը. ԱՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Ընդհատակ տեսաուղերձ ենք ուղարկում՝ հետախուզվող հայրիկիս. Մարիամ Փաշինյանի արխիվային տեսանյութը

Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Աշոտին սպասելու ընթացքում... Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Ինչո՞ւ քաղաքացին դիմակ չէր կրում. Ոստիկանության արտակարգ ծառայությունը՝ Սևանի ափին

Հարգելի պարետ, տեղյա՞կ եք, որ ստորություն ու վատմամայիբալայություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը

Չթալանվածը պետք է հասներ գյուղացուն, փոխարենը՝ եղածից էլ զրկվեցին և մնացին իրենց վարկերի հետ. . .

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ պարզաբանումը

Վանոյի հարցազրույցը տեղադրում եմ, որ այսօրվա իշխանությունները լսեն. Զոհրապ Եգանյան

ՌԴ-ն հայտարարել է կորոնավիրուսի բուժման բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցի մասին

Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձև... Մկրտիչ Արզումանյան

Հայոց հինավուրց ազգի նախարարին վայել չէ ասել` Հ.Ա.Ս․Եկեղեցու եպիսկոպոսը սուտ է ասում. Տեր Հարություն

Փաշինյանը՝ հայ ժողովրդի ազգային արժեքների մասին

Քեզ 48 ժամ. սպասում եմ պատասխանիդ․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մահացել է ևս 13 անձ, վարակվածների թիվն աճել է 489-ով` հասնելով 31392-ի

Էս աղետալի պահին միտինգ չեմ անում, մեքենաս լվացել, տաքսի եմ քշում․ Մանվել Խաչատրյան

Կարծում եմ՝ պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը. Սուրեն Գրիգորյան

Հացի փող ենք աշխատում, էդ էլ չեն թողնում․ հնամաշ իրերի շուկայի առևտրականներ

Երկկողմանի արհամարհանք. Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Ի՞նչ է զգուշացրել Քոչարյանը՝ աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ

Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու՞ է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Կոտայքի մարզից

Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞

«Որոշ ժամանակ անց կունենանք այլ հիվանդություններով մահացության կտրուկ աճ». Վահե Տեր-Մինասյան

Թուրքիան իր այս որոշումով հարվածում է քրիստոնեություն-իսլամ համակեցությանը. Արամ Ա

Այսօր Արսեն Թորոսյանը գետինը պետք է մտներ. Գեղամ Մանուկյան

Դուք այդտեղ ի՞նչ եք անում, հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք. քաղաքացին՝ իմքայլական պատգամավորներին

Տխուր օր քրիստոնյաների համար. Գարո Փայլան

Վախենում ենք, որ ադրբեջանցիներն են գողացել Նարեկին․ Էդմոն Մարուքյանի գրառումը

Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է.. . .

Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը

«Հուսով եմ՝ ոստիկանությունը կգտնի միակողմանի փողոցով հակառակ քշող վարորդին». Դանիել Իոաննիսյան

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Միասին մեզ հաջողվելու է մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել.Արցախի նախագահ

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով

Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն. Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին

Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ...Սոնա Շահգելդյան

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվ. թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների. . .

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ

Բանտն առողջության համար լավագույն տեղը չէ. Ռոբերտ Քոչարյանի անկեղծ զրույցը

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Ձևի համա՞ր ես դրել դիմակը. Տեսուչը՝ վարորդին

ՀԱԿ-ում ներդրված ամենամեծ ականը

Երեկ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը «168 ժամ»-ի հետ զրույցում խոսում էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ չառաջադրմւսն որոշումից հետո ՀԱԿ-ում առաջացել է համակարգային ճգնաժամ, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչ ձևով է այդ կառույցը հասնելու իր առաջադրած նպատակի՝ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման և երկրում սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը: Ըստ թերթի զրուցակցի, իրենք մտադիր են կուսակցության քաղխորհրդի նիստ հրավիրել և քննարկել ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակն ու փորձել դրանից դուրս գալու ուղիներ գտնել:

Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա. առաջինն այն է, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը, տեսնելով, որ այն նպատակը, որի շուրջ իրենք համախմբվել էին, այլևս հնարավոր չէ այդ ձևաչափով իրականացնել՝ դուրս են գալիս ՀԱԿ-ից, և այն դադարում է գոյություն ունենալ, կամ փորձում են բարեփոխել ՀԱԿ-ը, համարելով, որ հռչակված նպատակին հին ձևաչափով հնարավոր չէ հասնել: Մի քանի կուսակցություններ և անհատներ արդեն գնացել են առաջին ճանապարհով և հայտարարել են ՀԱԿ-ից դուրս գալու մասին, մյուսները մտածում են, որ ՀԱԿ- ը որևէ մեկի սեփականությունը չէ, կամ իրենք այնտեղ տնվոր չեն, որ դժգոհելով տանտերերի վատ պահվածքից՝ լքեն այդ կառույցը: Նրանք մնում են ՀԱԿ-ում՝ թե այդ կառույցը բարեփոխելու, և թե իր նպատակին ծառայեցնելու համար:

Արդյո՞ք տեսականորեն և գործնականում հնարավոր է բարեփոխել ՀԱԿ-ը: ՀԱԿ որոշումների կայացման հիմքում դրված է կոնսենսուսի սկզբունքը, ինչը նշանակում է, որ որոշումները պետք է ընդունվեն ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունների համաձայնությամբ: Թվում է, այս սկզբունքը բավական դեմոկրատական է, քանի որ հնարավորություն է տալիս, որ լսելի լինի ՀԱԿ-ին մաս կազմող յուրաքանչյուր կուսակցության տեսակետը, անկախ նրանից, թե ինչ իրական ազդեցություն ունի այդ կուսակցությունը: Բայց իրականում այդ սկզբունքն աշխատել է ոչ թե կուսակցությունների ձայնը լսելի դարձնելու, այլ ընդհակառակը, այն լռեցնելու համար: Ասվածն ապացուցելու համար բերենք ընդամենը երկու օրինակ, որոնց մասին ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը գերադասում են չխոսել: 2011թ. աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ քաղխորհրդի նիստին է ներկայացնում իր քաղաքագիտական վերլուծությունը, որով ԲՀԿ-ին հռչակում է, «հայաստանածին ուժ» և ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ի նպատակ է հռչակում՝ թույլ չտալ, որ ԲՀԿ-ն մտնի Սերժ Սարգսյանի թևի տակ: ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ է այդ մոտեցմանը: Այլ դեմ արտահայտվողներ էլ են լինում, սակայն Տեր-Պետրոսյանը լռեցնում է նրանց: Բայց փաստն այն է, որ ՀԱԿ- ում այս հարցում կոնսենսուս չի ձևավորվում, քանի որ Արամ Սարգսյանը շարունակում է պնդել, որ այդ մոտեցումը վնասակար է ՀԱԿ-ի համար: Չնայած դրան, Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ոչ միայն հնչեցնում է քաղաքագիտական վերլուծությունը, այլև ՀԱԿ-ի հետագա քաղաքականությունը կառուցվում է քաղաքագիտական վերլուծության մեջ ներկայացված թեզերի հիման վրա:

Մյուս օրինակն ավելի ցցուն է ներկայացնում ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի անճարակությունը: 2012թ. Աժ ընտրություններին ընդառաջ՝ ՀԱԿ քաղխորհրդում քննարկվում է, թե ինչ սկզբունքով պետք է ձևավորվի ՀԱԿ համամասնական ցուցակը: ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները գալիս են համաձայնության, որ երեք հոգու պետք է առաջադրի Տեր-Պետրոսյանը, 7 հոգու՝ կուսակցությունները, և այդպես շարունակ: Այսինքն՝ համամասնական ցուցակի յուրաքանչյուր տասնյակի առաջին երեքը լինում են Տեր- Պևորոսյանի ներկայացրած թեկնածուները, իսկ մյուս յոթը՝ կուսակցությունների: Բոլոր կուսակցությունները համաձայնում են այս սկզբունքին, բացի մեկից՝ ՀՀՇ-ից, որի նախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ Տեր-Պևորոսյանին պետք է հնարավորություն տալ տասնյակում ունենալ հինգ ներկայացուցիչ: Ստացվում է, որ դարձյալ կոնսենսուս չկա, քանի որ կուսակցություններից մեկը դեմ է բոլորի կողմից համաձայնության արժանացած տարբերակին: Իհարկե, հաջորդ օրը ՀՀՇ-ին մենակ չի թողնում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր ներկայացրած «Ազատություն» կուսակցության անունից հայտարարում է, որ իրենք ևս կողմ են 5+5 տարբերակին: Այսօր ՀԱԿ անդամ կամ նախկին անդամ կուսակցություններից որևէ մեկը չի պաշտպանում Բագրատյանի թեկնածությունը, ու դրա համար նրանք ունեն ինչ-որ հիմնավորում, իրենք չեն կարող պաշտպանել մեկին, ով վերը նշված սկզբունքային հարցում չի պաշտպանել մեծամասնությանը՝ կանգնելով ՀՀՇ-ի, իմա՝ Լ. Տեր- Պևորոսյանի կողքին:

Բայց վերադառնանք կոնսենսուսին: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ երկուսը հայտնվեցին 13-ի դեմ: Որոշվեց՝ քանի որ կոնսենսուս չկա, ցուցակն ամբողջովին պետք է կազմի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ ստացավ դրա արդյունքում ՀԱԿ-ը: Ընդամենը այն, որ առնվազն հինգ միավոր լքեցին այս կառույցը՝ «Հանրապետությունը» և «Հայաստանի Լիբերալ կուսակցությունը»՝ հրապարակային, իսկ «Ազգային վերածնունդը», «Հայրենիք և պատիվը», «Հայ կամավորականների համախմբումը»՝ անաղմուկ: Բայց դա ՀԱԿ-ում մեծ կորուստ չհամարեցին: Հիմա եթե ՀԱԿ-ում ինչ-որ մեկը փորձի ռեֆորմացիայի հարց բարձրացնել, արդյո՞ք պարզ չէ, որ այդ հարցում ևս կոնսենսուս չի լինի, քանի որ առնվազն մեկ կուսակցություն՝ ՀՀՇ-ն, կհայտարարի, որ ՀԱԿ-ում որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է, և այդ պարագայում խոսք անգամ չի կարող լինել բարեփոխման մասին: Իսկ ովքեր այդպես չեն մտածում՝ կարող են դուրս գալ ՀԱԿ-ից: Թեկուզ բոլորը: Այդ դեպքում Հայոց համազգային շաժումը կդառնա Հայ ազգային կոնգրես: ՀՀՇ-ն դեռ վաղուց էր ուզում անվանափոխվել, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը դրա մասին խոսում էր 1998թ. սկսած: Իսկ ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանին պետք է իր ապագա քաղաքական պլանների իրականացման համար: Նա իր մերձավոր շրջապատին համոզում է, որ չառաջադրվելը դեռ չի նշանակում քաղաքականությունից դուրս գալ, և քաղաքական իրական պայքարը նոր է սկսվելու՝ ընտրություններից հետո: Նա իր վերադարձի հնարավորության մասին ակնարկել է իր չառաջադրվելու թեմայով տրված հարցազրույցում, որտեղ խոսելով այն մասին, որ ինքը չի առաջադրվում՝ 68 տարեկան լինելու պատճառով, ավելացրել է, թե կան պատմական օրինակներ, երբ ավելի մեծ տարիք ունեցող գործիչներն էլ են առաջադրվել՝ Չերչիլ, Ադենաուեր, Դը Գոլ, Շևարդնաձե և կամ Հեյդար Ալիև, բայց դա նրանք արել են արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն էլ՝ նույնիսկ Սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների:

1998թ., երբ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, մտադրվել էր իշխանության վերադառնալ միայն այն դեպքում, երբ հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործչի անհրաժեշտություն կստեղծվի, կամ, այսպես ասած, ազգովի կխնդրեն: 2008թ. ազգովի խնդրելու իմիտացիա եղավ, և Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ իշխանության, որը, սակայն, տապալվեց: Հիմա նա պետք է սպասի քաոսային վիճակի և կառավարելիության բացակայության, որպեսզի մի կողմ դնելով տարիքի գործոնը՝ համաձայնվի հետ վերադառնալ: Եթե 1998-2008թ. ընկած ժամանակաշրջանում նման իրավիճակի ստեղծումը պայմանավորվում էր Ղարաբաղյան հարցի հետ կապված զարգացումներով, ապա հիմա դրան ավելացել է այն, որ Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական երկընտրանքի առաջ, որը ևս կարող է քաոսային վիճակի և անկառավարելիության հասցնել: Համենայն դեպս՝ նա իր շրջապատին շարունակում է համոզել, որ շատ չի մնացել, և մինչև այդ տարվա ավարտ լուրջ և արմատական փոփոխությունների տանող իրադարձություններ են սպասվում: Ինչ-որ մարդիկ շարունակում են հավատալ Տեր-Պետրոսյանի անսխալականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին