▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին։ Այդ մասին տեղեկացնում է Datalex-ը։

 Հայցը կապված է զրպարտության հետ․ քաղաքապետը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել:

Չի բացառվում, որ քաղաքապետը հենց այս հայտարարությունն է համարել որպես զրպարտություն։

Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին