▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կասկածող է ՓՆՏՐՈՒՄ

ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ գրավոր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` 15 կետից բաղկացած գրավոր նամակին: «168 ժամ»-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 24-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նամակ էր ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում առաջադրել էր իր պատկերացրած խնդիրները: 

«Մենք ունենք կամք և հստակ նպատակադրում` գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու բոլոր նվաճումներն ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք»,-ասված էր Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակում: 
«168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե` կասկածո՞ւմ եք, որ ընտրությունների հարցում առաջխաղացում կլինի, ինչպես գրում է Աժ նախագահը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն մտածում է, որ «Ժառանգությունը» լրջորեն կասկածի տակ է դնում իրենց քաղաքական կամքը: Եթե նամակի մնացյալ հատվածում բաց տեսնեի Ր. Հովհաննիսյանի կողմից առաջադրած խնդիրների ճանաչումը, ոչ ես, ոչ ընթերցողները չէինք մտածի, որ գործ ունենք իշխանության հնարավորությունների սահմանի հետ: Այստեղ ոչ թե որևէ մեկի քաղաքական կամքը թերագնահատելու մասին է, այլ պարզապես ճանաչել տալու այն խնդիրները, որոնք կան ընտրական համակարգում, ու փորձելու` միասին լուծել դրանք»: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին