▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանոթի արկը վնասազերծվել է

Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:

Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: 

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին