▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են իրականացնելու․ ակցիայի մասնակից

Մայրաքաղաքում ի պաշտպանություն Ամուլսարի 3 ուղղություններով իրականացվող ակցիայի մասնակիցներն իրենց երթն ավարտել են Ազատության հրապարակում:

«Հայտարարում ենք, որ պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում: Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու: Հորդորում ենք ձեզ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»,- Ազատության հրապարակի հարթակից հայտարարել են  ակցիայի մասնակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութն՝ Ամուլսար Ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին