▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոխ, բայց դատարկ կինոյի, նախկին իշխանությունների հետ դրա կապի մասին և ոչ միայն

Ինձ վերջերս հաճախ հարցնում, թե ճի՞շտ են արդյոք լուրերը ու որոշ ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունները, որ ոչ անհայտ  լրատվական կայքերում  «գովազդված»  «Կիլիկիա»  ֆիլմը կապ ունի նախկին իշխանությունների հետ:

Հիշեցնեմ, որ ֆիլմի հովանավորը  լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն է, ով հատուկ թուլություն ունի Կիլիկայի հանդեպ  և ում, ըստ նրա «հավատարիմներից» համարվող  մեկի, Կիլիկիայի անունը  տալով կարելի է միանգամից խուլ ու համր դարձնել և ուզածդ ստանալ:

Նշեմ նաև, որ ֆիլմի գաղափարը «Գոհար»-ի պրոդյուսեր Սևակ Սերոբյանին է, ում կապը դրսի ու հայաստանյան   տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ առանձին թեմա է, իսկ վերջինիս համախոհն ու գործընկերն Աշոտ Առաքելյանն է, ով ոմանց մոտ հիշվում է մատուցող աշխատած, ոմանց մոտ էլ ՝  «կլիպ» նկարած տարիներից:

Ի դեպ, այս երկուսի միացնող կապն էլ ու նրանց հարաբերությունը նախկինների հետ՝ մեկ ուրիշ թեմա է, սակայն , այժմ  պատմություն ը դրա մասին չէ:

Ուրեմն՝ կա՞պ ունի արդյոք նշված ֆիլմը նախկինների հետ:   Այն, որ իշխանափոխությունից շաբաթներ առաջ մշակույթի այն ժամանանակվա նախարար Արմեն Ամիրյանը ֆիլմի  «պորտֆոլիոն» ձեռքին մտել է Սերժ Սարգսյանի մոտ ու ներկայացրել ՝ նաև Հայաստանից  ֆինանսավորում ստանալու համար, փաստ է:

Փաստ է նաև, որ անհնար էր  Սերժ Սարգսյանի մոտ պատահական որևէ ֆիլմի  մասին բարեխոսել կամ այն ներկայացնել՝ֆինանսավորում ստանալու համար:

Իսկ թե ինչ եղավ հետո՝ պատմություն  լռում է:  Պատմությունն ու  դրանից տեղյակները հնարավոր է շարունակեն  լռել, քանի որ վստահ են, որ մութ գործերը ուշ թե շուտ ի հայտ են գալու, իսկ հետաքրքիր  «բոլոր դրվագներով»   զբաղվելու ու գնահատական են տալու «պատկան ատյանները»:

 Իսկ ֆիլմի մասին... Որն, ի դեպ, ֆիլմ էլ չէ, բայց ներկայացվել է այդպիսին, իսկ հետո ՝ տեղին դիտողություններից ու ակնարկներից հետո՝ ճշտվել է, բայց չի ուղղվել, որ այն լոկ  անիմացիոն դրվագների հավաքածու է, որ ոչնչի մասին է, քանի որ ասելիք չունի:

Դրանից նույնիսկ մի քանի դրվագ դիտողը հիշում  է, որ միջակությունը ամենադաժան երևույթներից մեկն է, իսկ տպավորություն է,որ «Կիլիկիա» «ֆիլմի» հեղինակները նայել են մի քանի հոլիվուդյան թույն ֆիլմերի թրեյլներ   ու հետո գունավոր գրիչով թղթի վրա բան են խզբզել:  Այն որպես «մուլտիկ» էլ  չի ձգում  և   միայն  հետաքրքիր է  ֆիլմից, մշակույթից, պատմությունից չհասկացողների համար,  իսկ  ուշագրավ է դառնալու՝ լոկ   վիզուալ էֆեկտների սիրահարների համար:

Բայց դե՝ կարևորը «ճոխ» վերնագիրն է ու ծախսերը՝ դրանց շահեկան հետևանքներով   ու  նաև  հիմար PR-ը, թե՝  վերջ,  «Game of Thrones»-ը, «Տրոյան», «Գլադիատորը», «300 սպարտացիներն» անցան պատմության գիրկը:

 

Հիշեք՝  պատմության գիրկը ոչինչ չի անցնում, ամեն ինչ հիշվում է և բացահայտվում,  բայց՝ ամեն ինչ իր ժամանակին:

Հիշեք նաև, որ ամեն մեկը չի կարողանում պատվով ընդունել ճշմարտությունն ու բացահայտումը՝ մանավանդ, երբ  ինքն էլ, թերևս, թաթախված է ստի ու  մութ գործերի մեջ: Ու նաև հիշեք, թե ինչպես եք փորձել լռեցնել մարդկանց, ովքեր չեն վախեցել  բացահայտել Ձեր   «մերկությունը».  բայց, իհարկե, փակագծերը  փակ են մնում, քանի որ  այդ մասին էլ  չէր այս  պատմությունը:

 

Իսկ վերջում՝ ստորև կցում եմ իմ գրառումը, որ վերաբերում է այս նյութի «ոչ միայն»-ի հատվածին. այն ես գրել էի՝ կրկին  հաշվի առնելով իմ գործընկերների հարցերն ու հետաքրքրությունը այն ամենի վերաբերյալ, որի հիմնական մասը դեռ չի էլ ասվել:

 

Արամ Հարությունյան

Լրագրող, պրոդյուսեր

Ինձ համար «թաքուն» արտահայտությունը երբեմն ասոցացվում է վախկոտության և նաև ստորության հետ:
Երբ լիբանանահայ Սևակ Սերոբյանն ամրապնդեց՝ նաև իմ մասնակցությամբ ստեղծված Դոմինո ընկերության մեջ իր «թաքուն» մասնակցությունը՝ «Գոհար» երգչախմբի երևանյան համերգից առաջ/դա մոտ 10 տարի առաջ էր/ ՝ ես չմտածեցի, թե դա ի՞նչ նպատակով է արվում ու ինչու՞ է թաքուն արվում:
Նման առաջարկից հետո ես արդեն հասկացա, որ պետք է հեռու մնամ այն ամենից, ինչը թաքուն է արվում, կամ էլ՝ գողեգող: Եթե թաքուն է , ուրեմն իմը չէ, որովհետև արդեն ասացի, թե ինչի՞ հետ եմ ես ավելի հաճախ ասոցացնում այդ բառը:
Ի դեպ, նույն անձի միջոցով կազմակերպված մի հանդիպում՝ իր անդամակցած մասսոնական օթյակի ներկայացուցիչների հետ, որ ինձ իրենց շարքերն ընդգրկելու առաջարկ կամ փորձ էր, նույնպես «թաքուն» էր, սակայն այդ հանդիպումն ինձ համար զվարճալի ու նաև զավեշտալի էր, որովհետև երբեք չեմ կարծել, թե հաջողության հասնելու համար պետք է անդամակցես այս կամ այն «թաքուն» խմբերին:
Բնականաբար, ես մերժեցի «թաքուն» բոլոր առաջարկներն ու առաջարկ անողներին և նաև՝ այն ամենը, որ պարուրվել էր «թաքուն»-ության մառախուղում:
Այո՝ իմը մերժելն էր ...
Այն ժամանակ ու նաև հիմա ես համոզված ու վստահ եմ, որ «թաքուն» ու կեղտոտ գործերը ուշ թե շուտ ի հայտ են գալու՝ նույնիսկ եթե ոմանք աչք չունեն տեսնելու կամ միտք չունեն հասկանալու:
Ինչպես արդեն նշեցի՝ այն ժամանակ ես մերժեցի «թաքուն»-ն ու դրա հետ կապ ունեցող բոլորին ու հասկացա, որ պետք չէ հիանալ «թաքուն» փայլի տակից փայլող երևույթներով:
Սակայն, անկեղծ, միշտ սիրտս ցավում էր, երբ աչքովս ընկնում էր կամ ականջիս ծայրին հասնում էր քննադատություն այն ամենի հասցեին, որին ես մաս էի կազմում մինչև «թաքուն»-ությունը: Դրանից հետոյի հետ ես ոչ կապ ունեի, ոչ էլ հետաքրքրություն, քանզի կանգ էի առել ու փորձել պահպանել միայն հիշողություն:
Իմ լրագրող ընկերները վերջերս ինձ հարցրեցին այս թեմաների մասին , ինչպես հարցնում էին տարիներ առաջ, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ շնորհակալություն հայտնելով իմ գործընկերներին, որոնք , վստահաբար, խորաթափանց են ու գիտակ, ասացի, որ ստիպված եմ մերժել խոսել այս թեմայով, քանի որ չեմ սիրում խոսել ու նույնիսկ կարծիք հայտնել մի բանի մասին, որից հրաժարվելով՝ նույնիսկ հետ չեմ նայել...
Չնայած գերծընկերներս պնդում են, որ կեղծ գույներով ու ճոխությամբ կարող են միայն կեղծ մարդիկ հիանան ու հպարտանան, իսկ շքեղ կեղծությունն երբեք չի կարող արվեստ դառնալ ու մարդկային համարվել՝ ես նրանց քննադատությունը մի փոքր ավելորդ ու չափազանցված եմ համարում:
Միևնույն ժամանակ, համաձայն եմ նրանցից շատերի ու ընդհանրապես՝ բացարձակ ճշմարտության հետ, որ կեղտը չի կարող երկար թաքնված լինել , իսկ կեղտոտ գործը՝ չպատժվել: Բացի այդ, համաձայն եմ ու համոզված, որ ինչպես լավ մարդիկ են իրար գտնում, այնպես էլ վատերն են միմյանց շուրջ հավաքվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին