Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը լեհ Մարեկ Կուբերսկին է։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են վերահսկել իրավիճակը և պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։
Դիտեք նաև՝
***