▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զագսը սարքե, Զագսը․․․Արթուր Ալեքսանյանն՝ իրեն ամուսնացնել խոստացող Գյումրու քաղաքապետին

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է. . .

Տխուր եմ, էս նոր Հայաստանը չի, էս հինն ա... Մարինե Պետրոսյան

«ՈՉ»-ի հանրային պաշտպանության նախաձեռնող խումբը ձևավորվել է. Ռուբեն Մելիքյան

Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան

«Այլ ձևաչափով կներկայացնենք Աջափնյակի թաղապետի հրաժարականի պատճառները». Արսեն Նիկողոսյան

Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում

Մեր դաշնակիցը, մեր պաշտպանը մեր ժողովուրդն է․ Ալեն Սիմոնյան

Հայ և օտարերկրացի տրանսգենդերները՝ Ջիվանու անվան երաժշտական ուսումնարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա. Արմեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն․. . .

Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին 26 ավտոմեքենա է արգելափակվել ձնաբքի պատճառով

Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ

Ամբողջ հայ ազգը ինձ անձնական վիրավորանքներ էր հասցնում, ասում էր՝ ինչ-որ մեկի սիրուհին եմ.. . .

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են

«Իմ աշխարհ». Երգչուհի Լիլուն տեսահոլովակի տեսքով ներկայացրել է իր հարսանիքը

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. Արայիկ. . .

Չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար. . .

ԿԳՄՍ նախարար պարոն Հարությունյան, քա՛յլ արեք. Անահիտ Բախշյան

Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան

Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը. . .

Առաջարկում եմ՝ ԱԺ արական սեռի պատգամավորները գնան Արցախ` 1 շաբաթ կամավոր ծառայության

Ինչպե՞ս պահպանել մեր զինվորների կյանքը

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Արսեն Թորոսյանը՝ կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդրի մասին

Սարսափելի է․․․Կարելի՞ է նման «Գազել» երթուղի հանել

Մեզ նման նախարար, նման գերագույն գլխավոր հրամանատար պետք չէ. Պավլիկ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին

Շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց

Մահացել է վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը

Ինչպե՞ս Իլհամ Ալիևը ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչել են 10 երկիր

Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Իր երկրի նախկին նախագահին չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ»

1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից

Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել ֆեյսբուքյան այս օգտահաշվի տիրոջը ․ Լևոն Քոչարյան

Արա, ամոթ ա, վերցրեք ձեր դիպլոմներն ու արտոնագրերը, տարեք մի խուլ անտառ

Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից

Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է

Մի լրատվամիջոց տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել . Արայիկ Հարությունյան

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը․ Էդուարդ Շարմազանով

Մյունխենյան սկզբունքներ

Մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում․ ԱԳ նախարար

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը

Հարգելի Լինաս, 

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Վիլնյուսում: Սա Լիտվայի հետ մեր կարևոր օրակարգը քննարկելու առաջին հնարավորությունը չէ: Ինչպես Լինասը նշեց, մենք շատ հնարավորություններ ենք ունեցել՝ բազմակողմ ձևաչափերը և շատ այլ առիթներն ակտիվորեն օգտագործելով երկկողմ օրակարգին անդրադառնալու համար:

Բայց այժմ ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ, քանի որ մենք ունենք շատ թիրախային օրակարգ՝ ուղղված Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Կարծում եմ՝ շատ կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները մշտապես շատ ամուր հիմքերի վրա են եղել և շարունակում են մնալ այդպիսին: Դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջև, որոնք միջազգային հարթակում համեմատաբար փոքր են, սակայն համախմբված են իրենց համերաշխությամբ, իրենց ուժով և անկախության հանդեպ ունեցած վստահությամբ՝ արարելու մեր ազգերի և ժողովուրդների համար: Ուստի, սա է մեր իմացած շատ ամուր հիմքը, որը մենք ունենք և որի վրա կառուցում ենք մեր հարաբերությունները:

Այո՛, մեր հարաբերությունները բազմաոլորտ են և բազմաշերտ: Մենք ավանդաբար շատ լավ գործընկերներ ենք եղել նաև բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, տարածաշրջանային կազմակերպություններում: Անչափ կարևոր է ԵՄ ձևաչափը. Լիտվան ԵՄ շրջանակներում Հայաստանի օրակարգի մեծ աջակիցն է:  

Լինաս, ես իսկապես շատ երախտապարտ եմ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հարցում Ձեր կողմից մեզ ցուցաբերվող աջակցության համար: Մենք հանձնառու ենք արագացնելու այդ գործընթացը և սկսելու երկխոսությունը: Իհարկե, ԵՄ հետ ունենք համագործակցության շատ կարևոր իրավական շրջանակ՝ ՀԸԳՀ-ն, որտեղ մենք բացառիկ հնարավորություններ ունենք՝ ընդլայնելու մեր հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական երկխոսությունը, ազատությունն ու դատական համակարգը, ոլորտային համագործակցությունը, օրենսդրական դաշտի մոտարկումը: Մենք հանձնառու ենք առավել ընդլայնելու այս օրակարգը և օգտագործելու ՀԸԳՀ ընձեռած հնարավորությունները: Եվ այս առումով մենք բարձր ենք գնահատում Լիտվայի կողմից ցուցաբերվող մեծ աջակցությունը:

Լինասն իր խոսքում նշեց նաև սպայական վերապատրաստման շրջանակներում մեր ունեցած համագործակցության մասին, և իրավական դաշտն այս առումով իրապես օգտակար է: Ավանդաբար, Լիտվան կարևոր գործընկեր է եղել այդ հարցում, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում:

Երկկողմանի օրակարգում մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ կա առաջմղման հրաշալի հնարավորություն, մենք նախանշել ենք այդ ոլորտները: Մենք ժողովուրդներ ենք, որոնք մեծապես ապավինում են իրենց ազգային տաղանդին, իրենց ժողովրդի տաղանդին, ժողովրդի կարողություններին. նորարարությունը, ստեղծարարությունը հանդիսանում են մեր ազգերի զարգացման կարևոր շարժիչ ուժերը: Լիտվայում և Հայաստանում մենք ունենք մեր սեփական փորձը և մենք այժմ աշխատում ենք այս համագործակցությունն ամրապնդելու, որպես կառավարություն՝ օգնելու մեր անմիջական շահառուներին համախմբվելու և ուսումնասիրելու այն ուղիները, որոնցով նրանք կարող են համատեղ աշխատել:

Մենք քննարկեցինք տարբեր ոլորտներ. լինի բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ, թե այլ ոլորտ, մենք Հայաստանում մեծապես հետաքրքրված ենք ուսումնասիրել դրանք։ Մենք ունենք նաև մեր ուրույն հետաքրքիր փորձը, մեր հետաքրքիր լավ առաջընթացը տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՏ լուծումների ուղղությամբ: ՏՏ ոլորտը շատ կայացած է Հայաստանում և շատ արագ է զարգանում: Մենք Հայաստանում ունենք ստեղծագործ, խելացի կրթության օրինակներ, որոնցով նույնպես հանձնառու ենք կիսվել մեր լիտվացի գործընկերների հետ։ Ընդհանուր առմամբ, խելացի զարգացումն այն է, ինչ առկա է մեր օրակարգերում՝ և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում:

Մենք նաև անդրադարձ կատարեցինք մշակութային համագործակցությանը, մեր ժողովուրդների միջև շփումների խթանմանը և, անշուշտ, կշարունակենք համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում: 

Այսպիսով, մենք համագործակցության սահմաններ չունենք. սա համագործակցություն է ազգերի  միջև, որոնք ունեն փոխադարձ խորը հարգանք և համագործակցության լավ փորձ, լավ արդյունք։ Մենք ունենք լավ քաղաքական երկխոսություն, ակնկալում ենք այցերի շարունակականություն: Իրականում, այց տեղի կունենա շատ շուտով։ 

Մեր համագործակցության խորհրդարանական մակարդակը չափազանց կարևոր է, որը նույնպես ամրապնդվում է: Մեզ մոտ կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ խորհրդարանական համագործակցության ակտիվ մակարդակն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ես ներկայացնում եմ մի կառավարություն, որը շատ վստահ է իր մանդատի վրա, ժողովրդի ուժեղ մանդատի վրա. մենք վճռական ենք ամրապնդելու և խորացնելու թավշյա հեղափոխության ուղերձը, այն է՝ ամեն հնարավոր ձևով ամրապնդել ժողովրդավարությունը, ժողովրդավարական կառույցները։ Մեր կառավարությունը, մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում։ Մենք շատ վստահ ենք, թե ով ենք մենք, ինչ ենք անում, և ունենք ամուր վճռականություն՝ իրականացնելու այս բարեփոխումները։

Ամփոփելով խոսքս՝ կրկնեմ, որ շատ ուրախ եմ լինել Լիտվայում, և ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի կոչ անեմ ձեզ այցելել Հայաստան. շատ լավ վայր է, շատ ջերմ և ընկերական, որտեղ շատ հետաքրքիր բաներ կան անելու։ Հիմա, կարծես թե, որոշակիորեն խթանում եմ զբոսաշրջությունը, և շատ վստահ եմ այն ամենում, ինչ ասում եմ, որովհետև դա իսկապես շատ լավ տեղ է այցելելու՝ ընկերական միջավայր, որտեղ Լիտվան, Լիտվայի ժողովուրդը վայելում են խորը հարգանք և որտեղ կգտնեն հրաշալի բարեկամություն։ 

Շնորհակալություն։

Հարց. Ո՞ր ոլորտներում եք տեսնում Լիտվայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյան. Սա հենց այն է, ինչի մասին ես խոսում էի. ի նկատի ունեմ հատկապես այն ոլորտները, որտեղ մեր տնտեսությունը հիմնվում է մարդկային տաղանդի վրա։ Ինչպես նշեցի՝ մենք ունենք շատ հետաքրքիր զարգացումներ ՏՏ ոլորտում, ՏՏ լուծումների ոլորտում, ստեղծարար կրթության ոլորտում: Կան շատ այլ հետաքրքիր օրինակներ, որոնց ներկայացման համար շատ երկար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց սա այն է, ինչ մենք քննարկել ենք։ 

Լիտվան, նմանապես, ունի շատ հետաքրքիր փորձ այն ոլորտներում, որոնք այսօր քննարկել ենք՝ բիոտեխնոլոգիաներ, ֆինանսական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստան վերադառնալուն պես դրանք կներկայացնեմ իմ գործընկերներին՝ անմիջական շահառուներին: Մեր գործն է մերձեցնել այդ շահառուներին, որպեսզի միասին քննարկեն համագործակցության իրական հեռանկարները։ Դրանք այն ոլորտներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար։ Նման շատ ոլորտներ կան, հատկապես որոնք հիմնվում են մարդու մտքի վրա: Գիտություն, կրթություն, առաջադեմ տեխնոլորգիաներ. սրանք այն բնագավառներն են, որտեղ մենք տեսնում ենք հետաքրքրություն, կարևոր ներուժ։ 

Սա պարզապես օրինակ է, որովհետև, ինչպես ասացի, պետք չէ մոռանալ իմ կողմից նշված այլ կարևոր ուղղությունները՝ բազմակողմ հարթակը, ԵՄ շրջանակը, սպայական վերապատրաստումը,  բարեփոխումների գործընթացին առնչություն ունեցող ոլորտները։

Մենք շատ հետաքրքրված ենք ծանոթանալու Լիտվայում որոշ ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին, և իմանալ, թե ինչպես է այդ ամենը իրականացվում այստեղ։ Ինքներդ էլ գիտեք, մենք ընծայված չենք հարուստ ընդերքով, բայց ընծայված ենք մեր ժողովուրդների ներուժի հարցում։

Ուստի, բոլոր ոլորտներում մենք ունենք հետաքրքիր ներուժ և շարունակական համագործակցություն։ Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել այն ոլորտները, որոնք հիմնված են մարդկային տաղանդի, առաջադեմ տեխնոլոգիաների, առաջադեմ գիտության վրա, և որտեղ մենք երկուսս էլ ունենք հետաքրքիր փորձ՝ արժանի կիսվելու, արժանի կառուցելու առավել լավ, խորը համագործակցություն։ 

Շնորհակալություն։

Հավելենք, որ Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի և Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին