▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

Կայարանում դեռ Սովետը չի փլուզվել...

Հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար․ Շվեյցարական բանկը հրապարակել է. . .

Իշխանական պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին հարցաքննության կանչելու վերաբերյալ

«Մի՛ արեք այդ էժան քայլերը, մի՛ փորձեք ինձ սպառնալ». Ռուբեն Հայրապետյան

Հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու. Սիսակ Գաբրիելյան

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է. . .

Մարդու «մարդ լինելու մասին» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը հյուրեր ուներ Օվերն-Ռոն-Ալպից

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով

Շատ ուրախ եմ, որ Ջասթին Թրյուդոն հաղթեց ընտրություններում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի մամուլի խոսնակը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան

Տնօրենը կիսագողական բառապաշարով ուսուցիչներին ու աշակերտներին խորհուրդ էր տալիս «գործ չտալ» .. . .

Պաշտոնատար անձանց կողմից կատարված գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի. . .

Հնարավոր է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրում․ ՊԵԿ-ն իրազեկում է

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

Շուռնուխի 25-ամյա 2 բնակչի հանդեպ ոստիկանները քրեական գործ են հարուցել

Հաստատվել է պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով ԶԼՄ-ներին հասանելի դարձնելու նախագծերի փաթեթը

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք չեմ տեսնում. Էդմոն Մարուքյան

Ճապոնիայում սկսվել է Ռեյվա դարաշրջանը․ Արմեն Սարգսյանը` կայսր Նարուհիթոյի գահակալությանը

Ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է «հայ» բառով. Իվետա Տոնոյան

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

Մեկը դատարկ-դատարկ բաներ է ասում ու դառնում կինոյի տղան. Գագիկ Ծառուկյան

ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի կողային ապակիները

Ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացու և ոստիկանի միջև եղած վիճաբանության մասին

Ամեն ինչ արվել ա բոլորիս ջանքերով. Ցոլակյանը՝ վարչապետի կողմից ՓԾ տնօրենի պաշտոնանկության մասին

Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ. Անի Սամսոնյան

«Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի. . .

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Տիկի՛ն Զոհրաբյան, եթե Ձեզ մոտ դեժավյու է առաջանում…առաջարկ ունեմ. Արարատ Միրզոյան

Արմեն Սարգսյանը կրկին հանդիպել է Բռնաբիչի հետ

Արարատ Միրզոյանի արձագանքը ծիծաղ առաջացրեց դահլիճում

Անընդունելի է. Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին

Քեզ ո՞վ ա քրֆել, արա. վիճաբանություն ոստիկանի և քաղաքացու միջև

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի՝ ովքե՞ր են իմ երկրի օտարերկրյա գործակալները. Շարմազանով

Իրական առումով, ընտրվեց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանը, մյուսը. Գագիկ Ծառուկյան՝. . .

Ստացվում է ՝դուք Տարոն Մարգարյանի հետ համերաշխ եք․ Էդմոն Մարուքյանն՝ «Իմ քայլին»

Ինձ տենց խիստ դեմքով մի նայեք. Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին

Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով

Ի՞նչ հետևանք է ունենալու նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու գործողությունը․ Խաժակյան

Չեմ համակերպվում այդ կորստի հետ. Հովհաննես Բաբախանյանը խոստովանում է

Արմեն Սարգսյանը Ճապոնիայում հանդիպել է Էստոնիայի նախագահին

Այս բացասական երևույթը ծնվել  է անկախության առաջին տարիներին ի հայտ եկած խնդիրների պատճառով․. . .

Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ կհեռանա

Ամենաինտրիգային հարցը՝ ովքե՞ր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին

Միլիոնավոր դոլարների յուրացում. հայտնիները կանցնեն քրգործերով

Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն

Նարեկ Բախտամյան, ՈՒՇԱՑԱԾ ԳԱՐՈՒՆ` ճամփորդություն դեպի Հայաստանի հյուսիս

 

Ճամփորդություն դեպի Հայաստանի հյուսիս
Իմ կյանքի քսաներեքերրորդ գարունն է:
Նոր գույներ, մտքեր, հոգեվիճակ, բացահայտումներ…
Սկսվում են նոր ճամփորդություններ….
Ճամփորդական այս շարքը կկոչեմ ուշացած գարուն
Չէ ռոմանտիկ վերնագրի փնտրտուքների մեջ չեմ,  պարզապես 2011- ի գարունը անտանելի անձրևոտ ու ցուրտ եղավ, բնության բնականոն ծաղկումը ետ ընկավ  մեկ ամսով, իսկ մենք` ճամփորդներս, ձկնորսներս ու արկածասերներս հորդառատ անձրևի պատճառով ստիպված եղանք հետաձգել բոլոր ծրագրերը:
Պարզվում է ես շատ ինքնավստահ մարդ եմ…..շատ ինքնավստահ, անչափ շատ
Ինձ չգիտես ինչու թվում էր, որ այն ամենը ինչ ինձ պետք է տեսնել Հայաստանում, ես արդեն տեսել եմ: Չէ,  համաձայն էի, որ շատ վայրեր խորապես չեմ ընկալել, բայց համոզված էի, որ գոնե մեկ անգամ եղել եմ բոլոր այն վայրերում, ուր ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ:
Պարզվեց, որ ես սխալվում էի: Մանկամիտ ինքնահավանությունս վայրկենապես վերացավ երբ սկսվեց…….
ճանապարհ դեպի Հայաստանի հյուսիս
Եթե անցյալ տարվա ճամփորդությունները կրում էին “Հայաստանն առանց եկեղեցիների” խորագիրը, ապա այս տարի այն մի փոքր փոխվում է: Եթովպիա այցելությանս, նամանավանդ սրբավայրերով հարուստ Լալի Բելլա քաղաք այցելությունս մեծապես փոխեցին պատկերացումներս քրիստոնեության մասին և Լալի Բելլայից ոգեշնչված՝ այս տարի կփորձեմ անդրադառնալ նաև Հայաստանի Քրիստոնեական մշակույթին:
Առավոտյան վեցն էր, երբ ճանապարհ ընկանք:
Այս անգամ ճանապարհիս ընկերներց մեկը Բրազիլացի լրագրող էր: Սկզբում շատ ոգևորված էի արտասահմանցի լրագրողի հետ ճանապարհ ընկնելու մտքից, սակայն առաջին վաթսունհինգ կմ-ը նա խոսեց  միայն կունիլինգուսի կարևորության մասին……Անկեղծ ասած ձանձրալի էր:  Մի տեսակ ավելի ինտելեկտուալ թեմաներ ես սպասում աշխարհի ավելի քան քառասուն երկրներում եղած մարդուց:
Առաջին կանգառը Սևանի թերակղզին էր:
Տարվա այս եղանակին Սևանի թերակղզին բոլորովին ուրիշ է. Զբոսաշրջիկները դեռ չեն հասցրել գրավել շրջակայքդ, սառը քամին անցնում է վրայովդ, թեթև գարնանային անձրևը թարմացնում է քեզ, ամպերի արանքից դուրս են գալիս արևի ճառագայթները, և Գեղամա ծովի վրայով բարձրանում է ծիածանը: Ակամայից տեղափոխում ես բոլորովին նոր զգացողությունների դաշտ և մի պահ գիտակցում, որ կյանքում դեռ ամեն ինչ չէ, որ զգացել ես:
Սեքսուալ հողի վրա շեղված բրազիլացին հեռացավ եկեղեցին նկարելու, իսկ ես գտա հետաքրքիր զրուցակից, մոդել և նախաճաշի ընկեր Բոբբիին:
Մինչ շփվում էինք արևը դուրս եկավ ամպերի ետևից և փափուկ առավոտյան լույսով պարուրեց Սևանի վանքը: Ես երկարատև դադարից հետո սկսեցի եկեղեցի նկարել:
Հիշեցի հայոց պատմությանս սիրված դասերից մեկը, երբ  Աշոտ երկաթը  հենց այս կղզուց իր քաջերի հետ դուրս եկավ և կոտորեց արաբ զավթիչներին: Ինչ քիչ են հերոսամարտերը եղել մեր կյանքում, ինչքան ենք մենք սիրել նստել բանակցությունների սեղաների շուրջ, կամ առհասարակ ինչքան ենք մենք սիրել սեղաններից վեր չկենալ:
Մարկո Պոլոն տասներեքերորդ դարում իր Կիլիկիա
այցելության ժամանակ գրել է. ՛՛Շատ են այստեղ քաղաքները, ևամեն ինչով առատ է երկիրը, որսի միսը շատ, բայց ասեմ ձեզ,երկիրը չափազանց անառողջ է: Հնում այստեղի պալատականներըխիզախ էին ու ռազմատենչ, այժմ տկար են ու ճղճիմ, և միայնտարված են հարբեցողությամբ՛՛
Մարկո Պոլո, Գիրք առաջին, գլուխ քսաներորդ
Մի ամերիկացի իրավաբան Անիի պատմությանը ծանոթանալուց հետո ինձ ասաց.
՛՛Դուք սարքեցիք այդ հրաշք քաղաքը ու սկսեցիք նշել այդ իրադարձությունը: Ես քեզ նայելով էլ տեսնում եմ դուք շատ ուտող խմող ազգ եք, Անիի կառուցման տոնը տևեց մի քանի հարյուրամյակ, և դուք մոռացաք, որ այդ գեղեցկուհուն պաշտպանել էր պետք:՛՛
Այո շատ ուտող խմող ազգ ենք……….
Երբ ուզում ես միարժամանակ  նվեր անել մարմնիդ ու հոգուդ` գնա Դիլիջան:
Երկարատև զբոսանքներ անտառներում, Պարզ լիճ, վերջինիս ճանապարհին ընկած սունկ ռեստորանն իր համեղագույն ուտեստներով, Դարավանդ հյուրանոց` մեկ բաժակ վիսկի Ռազմիկի հետ, ուրցով թեյ Արտ Բրիջ թեյարանում, կոմպոզիտորների տուն, կինոմատոգրաֆիստների տուն` կիսափտած սովետական պանսիոնատներ, որոնց տնակներում են հանգստացել Խորհրդային Միության  անվանի կոմպոզիտորներ և կինոգործիչներ:
Միմինո ֆիլմում ”В кухни открываеш простой кран вода тичет, второе место занимает в мир” արտահայտությունը ըստ նախնական սցենարի պետք է նվիրված լիներ Լենինականին, սակայն ֆիլմի կոմպոզիտոր  Գիա Կանչելին իր անմոռանալի հանգստից հետո ունենալով լավ հիշողություններ Դիլիջանից, կաշառեց ռեժիսոր Գեորգի Դանելիային` տալով իր նոր վիլվետից բաճկոնը: Սցենարում փոխվեց ընդամենը մեկ բառ, ընդամենը, ԲԱ՞Ռ.:
Այս անգամ Պարզ լիճն անձրևոտ էր ու մռայլ: Ամեն անգամ այս լիճը նոր խորհուրդ ունի իր մեջ, ամեն անգամ նա մի նոր բան է տալիս քեզ, ամեն անգամ նոր մտքերի աշխարհ տանում: Երևի մեր բաժանումների ընթացքում մի քիչ ես եմ փոխվում, մի քիչ ինքը….
Սակայն ամեն անգամ լճի ափին ուզում ես գոռալ այն մասին, որ սիրում ես…….
Սիրելու զգացողությունը ինձ միշտ չի, որ այցի է գալիս, բայց այստեղ ամեն անգամ: Սերը կամ շշնջում ես կամ բղավում…..
 
 
Գամփռը ինչպես միշտ ուրախ դիմավորեց մեզ:
Ժամն ընդամենը երեքն էր, մենք արդեն իջել էինք լճից:
՛՛Եկեք գնանք մի քանի եկեղեցի ցույց տամ ձեզ՛՛,-առաջարկեց Էրիկը: Ես համաձայնվեցի միայն այն պայմանով, որ ես մի քիչ կքնեմ, իսկ ինքը կքշի: Արթնացա երկու ժամից: Մեքենան ընթանում էր ոլորապտույտ ճանապարհով:
 
-որտեղ ե՞նք,- քնաթաթախ հարցրի ես
-Օձուն ենք հասնում, հետո էլ կգնանք Սանահին
Էրիկը ծնունդով Ալավերդիից է: Նա որոշել էր մեզ ցույց տալ իր հայրենի բնությունը: Եթե չլիներ իր այդ նախաձեռնությունը, ես հաստատ երկու հարյուրից ավել կմ չէի քշի , բայց նրա շնորհիվ ճանաչեցի ինձ համար մի նոր տարածություն: Մի նոր Հայաստան, որի կողքով բազմիցս անցել էի Վրաստան գնալիս, բայց երբեք չէի տեսել:
Շարունակելի……………

Իմ կյանքի քսաներեքերրորդ գարունն է:Նոր գույներ, մտքեր, հոգեվիճակ, բացահայտումներ…Սկսվում են նոր ճամփորդություններ….Ճամփորդական այս շարքը կկոչեմ ուշացած գարուն: Չէ ռոմանտիկ վերնագրի փնտրտուքների մեջ չեմ,  պարզապես 2011- ի գարունը անտանելի անձրևոտ ու ցուրտ եղավ, բնության բնականոն ծաղկումը ետ ընկավ  մեկ ամսով, իսկ մենք` ճամփորդներս, ձկնորսներս ու արկածասերներս հորդառատ անձրևի պատճառով ստիպված եղանք հետաձգել բոլոր ծրագրերը:Պարզվում է ես շատ ինքնավստահ մարդ եմ…..շատ ինքնավստահ, անչափ շատԻնձ չգիտես ինչու թվում էր, որ այն ամենը ինչ ինձ պետք է տեսնել Հայաստանում, ես արդեն տեսել եմ: Չէ,  համաձայն էի, որ շատ վայրեր խորապես չեմ ընկալել, բայց համոզված էի, որ գոնե մեկ անգամ եղել եմ բոլոր այն վայրերում, ուր ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ:Պարզվեց, որ ես սխալվում էի: Մանկամիտ ինքնահավանությունս վայրկենապես վերացավ երբ սկսվեց…….ճանապարհ դեպի Հայաստանի հյուսիսԵթե անցյալ տարվա ճամփորդությունները կրում էին “Հայաստանն առանց եկեղեցիների” խորագիրը, ապա այս տարի այն մի փոքր փոխվում է: Եթովպիա այցելությանս, նամանավանդ սրբավայրերով հարուստ Լալի Բելլա քաղաք այցելությունս մեծապես փոխեցին պատկերացումներս քրիստոնեության մասին և Լալի Բելլայից ոգեշնչված՝ այս տարի կփորձեմ անդրադառնալ նաև Հայաստանի Քրիստոնեական մշակույթին:Առավոտյան վեցն էր, երբ ճանապարհ ընկանք:Այս անգամ ճանապարհիս ընկերներց մեկը Բրազիլացի լրագրող էր: Սկզբում շատ ոգևորված էի արտասահմանցի լրագրողի հետ ճանապարհ ընկնելու մտքից, սակայն առաջին վաթսունհինգ կմ-ը նա խոսեց  միայն կունիլինգուսի կարևորության մասին……Անկեղծ ասած ձանձրալի էր:  Մի տեսակ ավելի ինտելեկտուալ թեմաներ ես սպասում աշխարհի ավելի քան քառասուն երկրներում եղած մարդուց:Առաջին կանգառը Սևանի թերակղզին էր:Տարվա այս եղանակին Սևանի թերակղզին բոլորովին ուրիշ է. Զբոսաշրջիկները դեռ չեն հասցրել գրավել շրջակայքդ, սառը քամին անցնում է վրայովդ, թեթև գարնանային անձրևը թարմացնում է քեզ, ամպերի արանքից դուրս են գալիս արևի ճառագայթները, և Գեղամա ծովի վրայով բարձրանում է ծիածանը: Ակամայից տեղափոխում ես բոլորովին նոր զգացողությունների դաշտ և մի պահ գիտակցում, որ կյանքում դեռ ամեն ինչ չէ, որ զգացել ես:Սեքսուալ հողի վրա շեղված բրազիլացին հեռացավ եկեղեցին նկարելու, իսկ ես գտա հետաքրքիր զրուցակից, մոդել և նախաճաշի ընկեր Բոբբիին:Մինչ շփվում էինք արևը դուրս եկավ ամպերի ետևից և փափուկ առավոտյան լույսով պարուրեց Սևանի վանքը: Ես երկարատև դադարից հետո սկսեցի եկեղեցի նկարել:Հիշեցի հայոց պատմությանս սիրված դասերից մեկը, երբ  Աշոտ երկաթը  հենց այս կղզուց իր քաջերի հետ դուրս եկավ և կոտորեց արաբ զավթիչներին: Ինչ քիչ են հերոսամարտերը եղել մեր կյանքում, ինչքան ենք մենք սիրել նստել բանակցությունների սեղաների շուրջ, կամ առհասարակ ինչքան ենք մենք սիրել սեղաններից վեր չկենալ:
Մարկո Պոլոն տասներեքերորդ դարում իր Կիլիկիաայցելության ժամանակ գրել է. ՛՛Շատ են այստեղ քաղաքները, ևամեն ինչով առատ է երկիրը, որսի միսը շատ, բայց ասեմ ձեզ,երկիրը չափազանց անառողջ է: Հնում այստեղի պալատականներըխիզախ էին ու ռազմատենչ, այժմ տկար են ու ճղճիմ, և միայնտարված են հարբեցողությամբ՛՛
Մարկո Պոլո, Գիրք առաջին, գլուխ քսաներորդՄի ամերիկացի իրավաբան Անիի պատմությանը ծանոթանալուց հետո ինձ ասաց.՛՛Դուք սարքեցիք այդ հրաշք քաղաքը ու սկսեցիք նշել այդ իրադարձությունը: Ես քեզ նայելով էլ տեսնում եմ դուք շատ ուտող խմող ազգ եք, Անիի կառուցման տոնը տևեց մի քանի հարյուրամյակ, և դուք մոռացաք, որ այդ գեղեցկուհուն պաշտպանել էր պետք:՛՛Այո շատ ուտող խմող ազգ ենք……….Երբ ուզում ես միարժամանակ  նվեր անել մարմնիդ ու հոգուդ` գնա Դիլիջան:Երկարատև զբոսանքներ անտառներում, Պարզ լիճ, վերջինիս ճանապարհին ընկած սունկ ռեստորանն իր համեղագույն ուտեստներով, Դարավանդ հյուրանոց` մեկ բաժակ վիսկի Ռազմիկի հետ, ուրցով թեյ Արտ Բրիջ թեյարանում, կոմպոզիտորների տուն, կինոմատոգրաֆիստների տուն` կիսափտած սովետական պանսիոնատներ, որոնց տնակներում են հանգստացել Խորհրդային Միության  անվանի կոմպոզիտորներ և կինոգործիչներ:Միմինո ֆիլմում ”В кухни открываеш простой кран вода тичет, второе место занимает в мир” արտահայտությունը ըստ նախնական սցենարի պետք է նվիրված լիներ Լենինականին, սակայն ֆիլմի կոմպոզիտոր  Գիա Կանչելին իր անմոռանալի հանգստից հետո ունենալով լավ հիշողություններ Դիլիջանից, կաշառեց ռեժիսոր Գեորգի Դանելիային` տալով իր նոր վիլվետից բաճկոնը: Սցենարում փոխվեց ընդամենը մեկ բառ, ընդամենը, ԲԱ՞Ռ.:
Այս անգամ Պարզ լիճն անձրևոտ էր ու մռայլ: Ամեն անգամ այս լիճը նոր խորհուրդ ունի իր մեջ, ամեն անգամ նա մի նոր բան է տալիս քեզ, ամեն անգամ նոր մտքերի աշխարհ տանում: Երևի մեր բաժանումների ընթացքում մի քիչ ես եմ փոխվում, մի քիչ ինքը….Սակայն ամեն անգամ լճի ափին ուզում ես գոռալ այն մասին, որ սիրում ես…….Սիրելու զգացողությունը ինձ միշտ չի, որ այցի է գալիս, բայց այստեղ ամեն անգամ: Սերը կամ շշնջում ես կամ բղավում…..  Գամփռը ինչպես միշտ ուրախ դիմավորեց մեզ:Ժամն ընդամենը երեքն էր, մենք արդեն իջել էինք լճից:՛՛Եկեք գնանք մի քանի եկեղեցի ցույց տամ ձեզ՛՛,-առաջարկեց Էրիկը: Ես համաձայնվեցի միայն այն պայմանով, որ ես մի քիչ կքնեմ, իսկ ինքը կքշի: Արթնացա երկու ժամից: Մեքենան ընթանում էր ոլորապտույտ ճանապարհով: -որտեղ ե՞նք,- քնաթաթախ հարցրի ես-Օձուն ենք հասնում, հետո էլ կգնանք ՍանահինԷրիկը ծնունդով Ալավերդիից է: Նա որոշել էր մեզ ցույց տալ իր հայրենի բնությունը: Եթե չլիներ իր այդ նախաձեռնությունը, ես հաստատ երկու հարյուրից ավել կմ չէի քշի , բայց նրա շնորհիվ ճանաչեցի ինձ համար մի նոր տարածություն: Մի նոր Հայաստան, որի կողքով բազմիցս անցել էի Վրաստան գնալիս, բայց երբեք չէի տեսել:Շարունակելի……………

72157631689828127

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին