▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«3 տարեկան էր, սիրտը ծակեցի, որ խրատվի». ոստիկանին սպանած երիտասարդների մայրը ևս 2 երեխա է խնամում

Կայարանում դեռ Սովետը չի փլուզվել...

Հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար․ Շվեյցարական բանկը հրապարակել է. . .

Իշխանական պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին հարցաքննության կանչելու վերաբերյալ

«Մի՛ արեք այդ էժան քայլերը, մի՛ փորձեք ինձ սպառնալ». Ռուբեն Հայրապետյան

Հիշեցի Էդուարդ Բաբայանի խոսքը, թե Աբովյանը գործ տվողների քաղաք չի դառնալու. Սիսակ Գաբրիելյան

Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է. . .

Մարդու «մարդ լինելու մասին» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը հյուրեր ուներ Օվերն-Ռոն-Ալպից

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով

Շատ ուրախ եմ, որ Ջասթին Թրյուդոն հաղթեց ընտրություններում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի մամուլի խոսնակը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան

Տնօրենը կիսագողական բառապաշարով ուսուցիչներին ու աշակերտներին խորհուրդ էր տալիս «գործ չտալ» .. . .

Պաշտոնատար անձանց կողմից կատարված գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի. . .

Հնարավոր է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրում․ ՊԵԿ-ն իրազեկում է

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն

Շուռնուխի 25-ամյա 2 բնակչի հանդեպ ոստիկանները քրեական գործ են հարուցել

Հաստատվել է պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով ԶԼՄ-ներին հասանելի դարձնելու նախագծերի փաթեթը

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք չեմ տեսնում. Էդմոն Մարուքյան

Ճապոնիայում սկսվել է Ռեյվա դարաշրջանը․ Արմեն Սարգսյանը` կայսր Նարուհիթոյի գահակալությանը

Ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է «հայ» բառով. Իվետա Տոնոյան

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

Մեկը դատարկ-դատարկ բաներ է ասում ու դառնում կինոյի տղան. Գագիկ Ծառուկյան

ԱԺ շենքի հարևանությամբ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի կողային ապակիները

Ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացու և ոստիկանի միջև եղած վիճաբանության մասին

Ամեն ինչ արվել ա բոլորիս ջանքերով. Ցոլակյանը՝ վարչապետի կողմից ՓԾ տնօրենի պաշտոնանկության մասին

Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ. Անի Սամսոնյան

«Հայաստանում ներդրումներ չեն լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի. . .

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

Տիկի՛ն Զոհրաբյան, եթե Ձեզ մոտ դեժավյու է առաջանում…առաջարկ ունեմ. Արարատ Միրզոյան

Արմեն Սարգսյանը կրկին հանդիպել է Բռնաբիչի հետ

Արարատ Միրզոյանի արձագանքը ծիծաղ առաջացրեց դահլիճում

Անընդունելի է. Գագիկ Ծառուկյանը` Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին

Քեզ ո՞վ ա քրֆել, արա. վիճաբանություն ոստիկանի և քաղաքացու միջև

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի՝ ովքե՞ր են իմ երկրի օտարերկրյա գործակալները. Շարմազանով

Իրական առումով, ընտրվեց այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանը, մյուսը. Գագիկ Ծառուկյան՝. . .

Ստացվում է ՝դուք Տարոն Մարգարյանի հետ համերաշխ եք․ Էդմոն Մարուքյանն՝ «Իմ քայլին»

Ինձ տենց խիստ դեմքով մի նայեք. Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին

Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով

Ի՞նչ հետևանք է ունենալու նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկելու գործողությունը․ Խաժակյան

Չեմ համակերպվում այդ կորստի հետ. Հովհաննես Բաբախանյանը խոստովանում է

Արմեն Սարգսյանը Ճապոնիայում հանդիպել է Էստոնիայի նախագահին

Այս բացասական երևույթը ծնվել  է անկախության առաջին տարիներին ի հայտ եկած խնդիրների պատճառով․. . .

Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ կհեռանա

Ամենաինտրիգային հարցը՝ ովքե՞ր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին

Միլիոնավոր դոլարների յուրացում. հայտնիները կանցնեն քրգործերով

Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն

Ո՞ր դեպքում Ամուլսարի գործով նոր ՇՄԱԳ կիրականացվի. մանրամասնում է Էրիկ Գրիգորյանը.

Օրենքը նշում է որոշակի կետեր, որոնց դեպքում ՇՄԱԳ-ի եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հեռանկարին:

Նրա խոսքով, ուժը կորցրած ճանաչելու հիմքերից հետո նշվում են ևս գործողություններ՝ տեսչական մարմնի ստուգումներ» «Այդ ստուգումների ընթացքում եթե կան խախտումներ, որոնք հնարավոր է՝ փոփոխություն անել կամ շտկել, ապա այդ ուղղումներն է արվում: Եթե նախագծի փոփոխությունների հարց է, ապա այդ փոփոխությունները պետք է նոր ՇՄԱԳ-ի անցնեն, իսկ եթե ուղղումների ժամանակ է տրվել, բայց թերությունները չեն ուղղվել, այդ դեպքում արդեն նոր ՇՄԱԳ-ի գործընթաց է լինում: ՇՄԱԳ-ը իրականացնում է նախաձեռնողը, ոչ թե պետությունը:

Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված, այլ գործընթացը, որը ենթադրում է նոր ՇՄԱԳ, դա անցնում է փորձաքննական ՊՈԱԿ-ի կամ տեսչական մարմնի միջոցով:

Տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է, բայց չի ունեցել այնքան տեղեկատվություն, որքան ունի հիմա: Դա և «Էլարդի» եզրակացությունն է, և այն բոլոր հետազոտություններն ու տվյալները, որոնք մենք հավաքագրել ենք»:

Հարցին, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, հանքը չի՞ շահագործվի, նախարարը պատասխանեց. «Օրենքով այսպես է. եթե կան խախտումներ, տրվում է ժամանակ դրանք շտկելու համար: Եթե այդ խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, ապա դա ենթադրում է նոր ՇՄԱԳ: Եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որոնք հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ուժը կորցրած է ճանաչվում ՇՄԱԳ-ը:

Կա նաև կետ, որը վերաբերում է նախագծում փոփոխություններ կատարելուն և լիազոր մարմնին չտեղեկացնելուն: Դա նույնպես հիմք է, որի շրջանակներում հնարավոր է ուժը կորցրած ճանաչվի ՇՄԱԳ-ը: Հիմա մեզ մոտ կան նոր տվյալներ, որ որոշ փոփոխություններ է արել «Լիդիանը» բայց այդ մասին տեղեկություններ չեն եղել:

Դրանից հետո մենք դիմել ենք ԱԻՆ-ին և հարցրել, թե արդյոք այն տվյալները, որ տրամադրվել են, ճիշտ են: ԱԻՆ-նն ասել է՝ ոչ: Նաև դիմել ենք, օրինակ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի՝ ջրերի հետ կապված, կրկին իրենց կողմից եղել է փաստաթուղթ, որ այդ տվյալները ճիշտ չեն: Նույնիսկ «Լիդանի» 2017-2018 թթ փաստաթղթերում կա, որ իրենք վերանայել են թվերը»:

Նա նաև հավելեց. «Մյուս կողմից քննչական մարմինը ևս պետք է ստուգումներ իրականացնի՝ պարզելու, թե արդյոք այդ թվերի փոփոխությունը դիտավորություն է, թե ոչ: Օրինակ, «Լիդիանը» քամու արագությունը դիտավորյալ նվազեցրել է, թե ոչ:

Մենք տվել ենք, որ այս-այս կետերի վերաբերյալ պետք է ստուգումներ արվեն: Այդ ստուգումներից հետո պարզ կլինի, թե ինչ շարունակություն կունենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին