▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հանրայինում հարցազրույցից հետո 3 երիտասարդ արտաքսվել են ՀՅԴ-ից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը Երեւանին եւ Բաքվին

Մեր երկիրը ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում

Անգամ հաբռգած Հանրապետականներն իրենց թույլ չէին տա նման բան. Անի Զախարյանի «լայվը» ԱԺ բակից

Ապուշներն ասում էին՝կարող էի հետաձգել.Հայրիկյանը՝ իր դեմ մահափորձի ու 2013-ի ընտրությունների մասին

17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով 746․000 դրամ է շորթել

X պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի․ Նիկոլ Փաշինյան

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ

Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման.ԱԳՆ-ն՝ Մամեդյարովին և եվրոպացի մյուս կոլեգաներին

Փոփոխություններ՝ ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ներկրելու կարգում․ ՊԵԿ

Գուրգեն Դաբաղյանը՝ ամուսնության, սիրելիի հետ ծանոթության և տարիքային տարբերության մասին

Խելացի գոմ՝ Տաշիրում

Ինչո՞ւ են մի խումբ տղամարդիկ շրջապատել սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին

Պետությանը պատճառվել է շուրջ 1 միլիարդ 160 միլիոնի վնաս․բացահայտվել են նախկին պաշտոնյաների. . .

Մտածո՞ւմ էիք՝ իշխանության եկած բոլոր մարդիկ սո՞ւրբ են...Էդմոն Մարուքյան

Արտակարգ դեպք «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում. մայրը պնդում է որ բժշիկների. . .

Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է ազգին կերակրել. Գևորգ Պետրոսյան

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ` պայմանով` դրանք  ՀՀ տարածքում. . .

Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ հայտարարության ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ

10-ամյա երեխան պայթուցիկից վնասվածք է ստացել. մատներն անդամահատվել են

Անարդար է, երբ տարեվերջյան պարգևատրումները չեն վերաբերում թոշակառուներին ու ցածր աշխատավարձով ապրողներին

ՔԿ-ն՝ Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձի ձերբակալության լուրի մասին

Դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը. կա վիրավոր

Խելագարվելու բան է, ուզում ես պատուհանները բացես ու․․․․Փաշինյանի կատակները «պայթեցրին» նախարարներին

Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է

Եթե միջավայրը թրիքի մեջ ա, ի՞նչ կապ ունի՝ խելացի՞ ա, թե՞ խելացի չի․․․Նիկոլ Փաշինյան

Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչինչ չանել, որ բոլորը հանգիստ ապրեն. Նիկոլ Փաշինյան

Ասում են՝ պարտադրում եք՝ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ՍՊԸ-ին․Փաշինյան

Նույնն է, որ մենք ցնցոտիներով գանք Կառավարության նիստի. Փաշինյանը բարկացավ Վերմիշյանի վրա

Որևէ բան կոծկելու մտադրություն չունենք․ ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի

Ի՞նչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ

Իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 ա շահել․ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց

Ո՞ւմ շքեղ մեքենան է ներկայացնում Թամարա Պետրոսյանը. դերասանուհին տեսանյութ է հրապարակել

Սերգո Կարապետյանը տվել է նաև Տիգրան Սարգսյանի անունը

Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատուն

Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ». Արմեն Սարգսյան

ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը դատի են տվել

Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում

Աուդիտը Վլադիմիր Վարդանյանի պաշտոնավարման շրջանում լուրջ չարաշահումներ է բացահայտել

Հայ երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար. ԱԱԾ բացահայտման հետքերով

Ինչո՞ւ են «ափերից» դուրս եկել իշխանությունները

Իր գործողությունների հետ ես կապ չունեմ. Բարսեղ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս ոչինչ չի ասում

Կոռուպցիայի վերաբերյալ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված փոխնախարարի դիպուկ գրառումը

Քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս և ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ.Հայկ Սարգսյան

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել մի կոռուպցիոն գործով, որը մենք բացահայտել էինք դեռ. . .

Հուսով եմ՝ երեկ լա՞վ եք քնել․․․Հրաժարականի դիմում և մետրոյի ժետոն՝ նախարարին

Ո՞վ է պատասխան տալու 33-ամյա Ատոմի մահվան համար

Ամիսներ առաջ լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունը ծանուցում էր բոտուլիզմից մահացության հերթական դեպքի մասին: 
«Դեկտեմբերի 27-ին`ժամը 23.00-ի սահմաններում, Կապանի հիվանդանոցում մահացել է 33-ամյա Ատոմ Սամվելի Մարկոսյանը: Նախնական տեղեկություններով` նրա թունավորման և մահվան պատճառը պահածոյացված սմբուկն ու խավիարն են եղել»: 
Առաջին հայացքից սովորական ու հերթական թվացող այս դեպքը ամենևեին էլ սովորականներից չէ: Իրականում` կնճռոտ ու չբացահայտված հարցերը շատ են:
Այսօր էլ` ամիսներ անց, հաղորդագրությունից զատ`դեպքի մասին այլ մանրամասներ համացանցում անհնար է գտնել: Սակայն ASEKOSE.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: 
Հարազատների պնդմամբ` 33-ամյա Ատոմ Մարկոսյանը մահացել է` «Այգի» ընկերության պահածոներից: Դիահերձումից հետո դատաբժշկական փորձաքննության ադյունքները հաստատել են, որ թունավորումը եղել է լոլիկից, սմբուկից և բիբարից, սակայն Ատոմի մայրը` տիկին Գրետան, համոզված է, որ այն պահածոների տարաները, որոնք թունավորման պատճառ են հանդիսացել, անհայտ հանգամանքներում փոխվել են, փորձաքննության են ներկայացվել բոլորովին այլ տարաներ: Արդյունքում` թեև դատական պրոցեսն այսօր էլ շարունակվում է, սակայն մեղադրանք չեն կարող ներկայացնել «Այգի» ընկերության դեմ, քանի որ փոխված տարաները մաքուր են եղել` ըստ փորձաքննության արդյուքների: 
Ընտանիքն այսօր կանգնած է փակուղու առաջ: Մի կողմից տղային կորցնելու ցավալի փաստը, մյուս կողմից անելանելիությունը:
«Փաստը մնում է փաստ, որ երեխաս այսօր չկա: Ես իմ 33 տարեկան տղային կորցրել եմ: Նրա ընտանիքը քայաքայվել է, 4 տարեկան երեխան որբ է մնացել: Մենք արդեն 60 տարեկան ենք, ամուսինս հաշմանադամ է: Մեր ընտանիքի միակ աշխատողը տղաս էր: Մնացել ենք անելանելի վիճակում: Ու հիմա ոչ ոք դրա համար պատասխան չի ուզում տալ»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ատոմի մայրը: 
Ատոմը մահացել է դեկտեմբերի 27-ին: Դեկտեմբերի 18-ին նա դուրս է եկել Երևանից, մեկնել է Արցախ` աշխատանքի բերումով (առաքիչ էր): Տիկին Գրետայի խոսքով` Արցախում` Ասկերանի խանութներից մեկից գնել են «Այգի» ընկերության պահածո (օրը հայտնի չէ): Տարել են տուն, տաքացրել ու կերել: Այդ ընթացքում Ատոմը որևէ գանգատ ու բողոք չի ունեցել: Այս մասին վստահեցրել է վարորդը, ով ամբողջ ընթացքում նրա հետ է եղել: Դեկտեմբերի 27-ին դեպի Երևան հետդարձի ճանապարհին վատ է զգացել: Ուժեղ սրտխառնոց է ունեցել: Վարորդը վերջինիս անգիտակից վիճակում տեղափոխել է հիվանդանոց: 
«Բժիշկները հավաստիացնում են, որ անհրաժեշտ ամեն ինչ արել են, օգնություն են ցուցաբերել: Առավոտյան ժամը 11-ին տարել են հիվանդանոց: Երեկոյան ժամը 23:00-ին մահացել է: Ես այստեղից մինչև հասել եմ Կապան, տղայիս արդեն չեմ տեսել»,- ասում  է տիկին Գրետան:
Շարունակելով մեզ ծանոթացնել գործի մանրամասներին` տիկին Գրետան հավելում է.

«Քննիչները տարաները ուղարկել են Կապան: Բայց չգիտեմ ինչու`Կապանում դեկտեմբերի 29-ից մինչև փետրվարի 13-ը դրանք փորձաքննության չեն ուղարկվել: Հունվարի 28-ին քննիչը փոխվել է: Երկրորդ քննիչը փետրվարի 13-ի դրությամբ տարաներն ուղարկել է փորձաքննության, որի պատասխանը ստացել ենք միայն մայիսի 4-ին: Համոզված եմ` ուրիշ տարաներ էին` չգիտեմ ինչ պահածոյի: Բնականաբար ոչ բոլոր տարաների մեջ կարող էր բոտուլիզմի հարուցիչ լինել: Դրանք ուրիշ էին»:
Ստեղծված իրավիճակում ընտանիքը չի պատկերացնում իր անելիքը:Հարազատները տարակուսանքի մեջ են: 
«Ոչ ոք ոչինչ չի կարող ապացուցել: Ասում են` քանի որ պահածոյի տարաները մաքուր են եղել, չենք կարող բողոքել «Այգի» ընկերության դեմ»,- շարունակում է Ատոմի մայրը:
Վերջին անգամ նա քննիչի հետ խոսել է օրեր առաջ: Սակայն իր խոսքով` ոչ մի նորութուն չկա: 
«Ես հետաքրքրվել եմ, թե «Այգի» ընկերությունը գոնե գիտի դեպքի մասին: Քննիչն ասաց, որ տեղյակ են պահել, պահածոների տարաներ են վերցրել, ուղարկել փորձաքննության: Առ այօր որևէ արձագանք չի եղել: Մեզ ոչինչ չեն ասել այդ ընկերությունից»:
Ի դեպ`Ատոմի մայրը դիմել է «Կիսաբաց լուսամուտներ»-ին` խնդրելով մի հաղորդում նվիրել այս դեպքին, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով որ ընդամենը մեկ դեպք է եղել, ապա խորհուրդ են տվել դիմել «Սուր անկյուն» հաղորդաշարին: 
«Իսկ քանի՞ դեպք պիտի լիներ»,- տարակուսում է տիկին Գրետան, ապա ավելացնում.« Ես ամեն ինչ կորցրել եմ» :
Ու այպես`ընտանիքը  սպասում է: Անորոշության մեջ սպասում է:  Ատոմի փոքրիկն էլ է սպասում….. հայրիկին:
Փոքրիկը մտածում է` հայրը Ռուսաստանում է. 
«Ինքը ինձ սիրում էր, իսկ հիմա չի սիրում, չի գալիս»:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին