▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը իր Facebook-յան էջից հեռացրել է հայ և ադրբեջանցի զինվորների «իրար հյուսվելու» մասին խոսքը

Փաշինյանը իր Facebook-յան էջից հեռացրել է հայ և ադրբեջանցի զինվորների «իրար հյուսվելու» մասին խոսքը...

«Վարդենիսի տարծաշրջանում ծանոթացա սահմանային իրադրությանը՝ մասնավորպես 8 գյուղի հատվածում»,- ուղիղ տեսակապով ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Իրադրությունը լարված է, չեմ կարող թաքցնել: Երբ որ ադրբեջանական ԶՈՒ-ի որոշ ստորաբաժանումներ մուտք են գործել մեր տարածք, իսկ մեր ստորաբաժանումները կանգնեցրել են նրանց առաջխաղացումը, արդյունքում հիմա դեմ դիմաց կանգնած են: Էնպես է ստացվել, որ մեր և ադրբեջանի զինվորները «հյուսվել են» իրար»,- իրավիճակը պատկերավոր նկարագրել է Ն. Փաշինյանը:

«Հիմա, տեղ կա, որ արդեն մի շաբաթից ավելի է՝ դեմ դիմաց կանգնել են, և այդտեղ լարումը մեծանում է, իրավիճակը լարված է և պայթունավտանգ»,- ասել է նա՝ հավելելով.

«Մեր բանակը, սպաները, ԶՈՒ-երը, գեներալները շատ ուժեղ ճնշման տակ են: Մի կողմից ճնշումը հետևյալն է՝ ինչո՞ւ գործողություններ չեն անում, մյուս կողմից՝ ցանկացած գործողություն զուգորդվում է հաջողությամբ և անհաջողությամբ...»:

Իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ լուծման ուղիները թեմայով Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն ընդհատվել էր․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին