▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ մեկ շաբաթ անց մեր երկրի Անկախության տոնն է։

Որևէ երկրի անկախության մակարդակը ուղիղ համեմատական է ոչ թե սահմանադրական կամ օրենսդրական տեքստերի բովանդակությանը, այլ պետական իշխանություն իրականացնող անհատների գիտակցությանը, հոգեկերտվածքին, արժեհամակարգին, աշխարհայացքին ու փիլիսոփայությանը: Անկախության մակարդակն ու ամրությունն ուղիղ համեմատական են հանրային ռեսուրսների տնօրինման արդարացիության աստիճանին, կոռուպցիայի դեմ պայքարի աստիճանին: Անկախ է այն պետությունը, որտեղ վերարտադրվում է հանրային ռեսուրսը, ոչ թե իշխանությունը, որտեղ իշխանությունն է ծառայում հանրային ռեսուրսի վերարտադրմանը, ոչ թե հակառակը՝ իշխանությունն է վերարտադրվում հանրային ռեսուրսը մսխելով, դրա հաշվին:

Կփոխվի՞ Հայաստանում այդ վիճակը, կփոխվի նաև անկախության աստիճանը, կփոխվի ինքնիշխանության մակարդակը: Չի՞ փոխվի, որքան ուզում է օրենք և Սահմանադրություն փոխենք, որքան ուզում է տեսականորեն նկարագրենք այդ փոփոխությունները որպես Հայաստանի վրա նոր լուսաբաց, միևնույն է, պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով, պարզապես հին ու մաշված, բազմաթիվ անգամ ծակծկված ծածկոցի փոխարեն այդ գործընթացի վրա գցվելու է բոլորովին նոր ծածկոց, մինչև որ կմաշվի նաև դա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին