Երգիչ Ռազմիկ Ամյանը մեկնում է հանրապետությունից՝ մասնակցելու Եվրախորհուրդի կազմակերպած համերգին, որտեղ պետք է երգեմ «Հորովել»-ն՝ ի հիշատակ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի: Այս մասին երգիչը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մինչ գրառմանս բուն իմաստին անդրադառնալը՝ ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք «Tashi-show» հավաքական համերգին ես չեմ մասնակցելու: Բավականին շատ նամակներ եմ ստացել այդ համերգի հետ կապված և չէի կարող չանդրադառնալ:
Այսօր մեկնում եմ հանրապետությունից՝ մասնակցելու Եվրախորհուրդի կազմակերպած համերգին, որտեղ պետք է երգեմ «Հորովել»-ն՝ ի հիշատակ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի»,- գրել է Ռ. Ամյանը: