Հիմա սպասվո՞ւմ է նախագահական թեժ պայքար, թե՞ ոչ։ Այդ մասին օրերս լրատվամիջոցներից մեկում կար հայտարարություն առ այն, որ ԲՀԿ-ն պատրաստվում է թեժ պայքարի։ Այդ մասին գրում է «Իրավունքը»։
«Այս կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Իրավունքին» փոխանցեց. «Ես նման բանի չեմ հանդիպել։ Մեր վերջին ֆրակցիայի նիստը եղել է աշխատանքային խորհրդակցություն, մենք մեր կառույցների հետ կապված ենք քննարկումներ ունեցել եւ որեւէ այլ բան չի քննարկվել։ Իսկ նման արտահայտություն ես որեւէ առումով չեմ հիշում, եւ եթե լիներ անպայման կհիշեի»»,- մեջբերում է թերթը։