▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխատյանի ներկայացման մեջ Փաշինյանն իրեն է տեսել ու բարկացել

Դերասան Հրանտ Թոխատյանը վերջերս Երևանի Պետական Կամերային թատրոնում բեմադրել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը:

Հրապարակ.am-ն է գրում ու նշում․ «Մեր տեղեկություններով՝ ներկայացման վերաբերյալ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Մենք կապվեցինք Հրանտ Թոխատյանի հետ՝ հարցնելով, թե ներկայացման մեջ Փաշինյանին վերաբերող բան կա՞, նա ասաց, որ ներկայացումը 1982 թվականից բեմադրվում է և չի փոխվել.

«Ներկայացումը գրվել և բեմադրվելա 1982 թվին, ու մինչև այսօր խաղացվում է առանց փոփոխությունների»,- պատասխանեց Թոխատյանը, իսկ հարցին, թե ճի՞շտ է, որ փոխնախարարը սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը, Թոխատյանը պատասխանեց. «Ես Ռիգայում նկարահանումների եմ, և նորությունը իմացել եմ համացանցից»։ Փաստորեն ստացվում է, որ մամուլին գրաքննելուց զատ իշխանությունները սկսել են արվեստն էլ գրաքննել և այնտեղ իրենց վերաբերող բաներ տեսնել»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին