▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝ բուժման նպատակով լքել Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ից բացակայելու ժամկետ նշվեց հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտմբերի 7-ին ժամը 13:00-ին: Այդ ժամկետը անհրաժեշտ է որպեսզի որոշում կայացվի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության վերաբերյալ: Նշենք, որ Հ. Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more