▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իոսիֆ Կոբզոնը ներողություն է խնդրել Ռիտա Սարգսյանից

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Երևանում և շրջաններում անձրև է սպասվում

Մոսկվայում մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել. Անահիտ Բախշյան

Կասկադում տղամարդը նամազ է արել

Աջ քաշեք, կանգնեք...Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ տեսուչներին



2017-09-11 16:38:09

 

Armtimes.com-ը գրում է. Ասմունքող Լիանա Զուրաբյանը կանգնեցրել է ՃՈ աշխատակիցներին: Նրա զայրույթը չի անցնում վերջերս իր եւ ՃՈ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո: Օրեր առաջ ՃՈ-ն տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ ավտոտեսուչները փորձում են արձանագրություն կազմել, քանի որ Լիանան 3 ամիս չի թարմացրել տեխզննման կտրոնը, եւ նրա ու տեսուչների միջեւ վեճ է ծագել: Այդ օրվանից մինչեւ հիմա Լիանա Զուրաբյանը զայրացած է եւ փորձում է արձանագրել տեսուչների յուրաքանչյուր խախտում:

Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրապետության հրապարակում տեսել է՝ ինչպես են ավտոտեսուչները մի աղջկա բաց թողնում նրա ծանոթի հետ հեռախոսով զրուցելուց հետո:

«Ես ահավոր լարված եմ ՃՈ-ի հանդեպ, եւ հիմա, երբ մեքենայով անցնելիս տեսնում եմ՝ գային մեքենա է կանգնեցրել, գնում հեռվից նկարում եմ կամ, որ ԽԾԲ-ով թողնում են գնա, կամ էլ, որ գումար են վերցնում: 2 հատ արդեն նկարել եմ, 2 նյութ ունեմ: Ես չեմ հանգստանում, իմ նյարդերը լարված են: Այսօր ծանոթ-բարեկամ սկզբունքը գործեց. աղջիկ էին կանգնեցրել Հանրապետության հրապարակի մոտ: Աղջիկը զանգեց, տվեց ավտոտեսուչին, ավտոտեսուչը խոսեց, հեռախոսը տվեց աղջկան, աղջիկը գնաց: Մոտեցա նրանց, ասացի.

«Աջ քաշեք, կանգնեք, չներկայացան, փախան իմ մոտից»»,- պատմեց նա:

Լիանա Զուրաբյանը չգիտի՝ ինչ է անելու նկարահանած նյութերի հետ: Սոցիալական ցանցերում հրապարակելու նպատակ չունի: Դեռ սպասում է: Հույս ունի, որ ՃՈ պետը ներողություն կխնդրի իրենից:

«Ես այսպես նյութերը հավաքում եմ: Այսքանից հետո ՃՈ պետը նույնիսկ չի բարեհաճում մի հատ ներողություն խնդրել կամ ինչ-որ մի քայլ չեն ձեռնարկում: Իրենք ասում են՝ օրենքն իրենց ձեռքն է, ինչ կուզեն կանեն: Ես պուճուր եմ հա՞, կարծում են: Իմ մեջ Սեւակ է ապրում ու Սահյան է ապրում: Կանգ չեմ առնելու, ընկնելու եմ հետեւներից: Իսկ իրենցից ոչ մի հանգստացնող բան չեմ ստանում: Դեռ դատի չեմ տա, դեռ սպասում եմ նրանց արձագանքներին»,- ասաց նա:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.