▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեկնածուն ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ մորաքրոջ որդին է

«Հրապարակ»-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդամենը երկու ամիս է պաշտոնավարում, բայց արդեն հասցրել է ոչ միայն դերի մեջ մտնել, այլև ինտրիգների դաշտ ձևավորել: Առաջին նմուշը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղն է, որտեղ սեպտեմբերի 23-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքապետի թեկնածուները երեքն են` գործող համայնքապետ Գիտուն Ավետիսյանը, Արմեն Ալեքսանյանը և Մարատ Պողոսյանը: Առաջին հայացքից ընթերցողը կարող է հարցնել` այստեղ ո՞րն է ինտրիգը: 

Թերթը հերթով ներկայացնում է թեկնածուներին, այդ թվում` Մարատ Պողոսյանին և գրում. «Երրորդ թեկնածուն` Մարատ Պողոսյանը, որ մարզպետի սրտով է, և որին նա ուզում է տեսնել գյուղապետի պաշտոնում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ ու իրականացնող Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդին է: Կրկին մեր վստահելի աղբյուրի փոխանցմամբ` 29-ամյա Պողոսյանը ժամանակին խուսափել է զինվորական պարտադիր ծառայությունից` հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Առանց մեկնաբանության ու զեղումների գիրկն ընկնելու, պարզապես հարցնենք` այս երկու «առավելություններն» ունեցող անձն իսկապե՞ս ցանկալի ու սատարման արժանի թեկնածու է, որ համայնքապետ ընտրվի»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին