▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը ծննդյան տարեդարձը նշել է ԽՆԱՄՈՒ և ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ հետ

ԲՀԿ առաջնորդ, ՀՀ ընդդիմության և, ինչպես ԲՀԿ-ն է իրեն անվանում, այլընտրանքի միասնական թեկնածուի հավակնություն ունեցող Գագիկ Ծառուկյանը կիրակի իր 56-ամյակը է նշել Ուկրաինայում` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ:
Այս մասին գրում է Առաջին լրատվական`1in.am-ն ու նշում է, որ Ծառուկյանի մյուս խնամին` Հովիկ Աբրահամյանը, չի մասնակցել խնամու ծննդյան արարողությանը: Փոխարենը մինչ սեփական ծնունդը նշելու համար Ուկրաինա մեկնելը, շաբաթ օրը ԲՀԿ առաջնորդը հասցրել է ներկա գտնվել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աղջկա հարսանիքին: Ընդ որում` ընդդիմադիր մոտիվներից ելնելով Ծառուկյանն այդպես էլ չի մոտեցել Սերժ Սարգսյանի սեղանին: Նստել է տաշիրցի Կարեն Կարապետյանի սեղանին, ում հետ քավոր-սանիկական հարաբերություների մեջ են: Ս. Սարգսյանի հեռանալուց հետո հարսանիքը լքել է նաև Գ. Ծառուկյանը:

Ստացվում է` հանրապետական նախարար Գագիկ Բեգլարյանը բավական լավ հարաբերությունների մեջ է Գագիկ Ծառուկյանի հետ:

Առաջին լրատվականը նաև հիշեցնում է,  որ Բեգլարյանը չզրկեց Ծառուկյանի բարեգործական երթուղուն լիցենզիայից, չնայած նրա սնանկացող մրցակից, «Քինգ դե լյուքս » ընկերության տերը`Արթուր Հարությունյանը` աբովյանցի Պալաչը ցեղակրոնություն ընդունեց ու դարձավ հանրապետական:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին