▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԸ որպես անկախ պետություն

ՖԻԴԵ-ն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում մանկական շախմատի միջազգային մրցաշար կազմակերպելու առաջարկով: Այս առնչությամբ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռազիմովն ասել է, թե ադրբեջանական կողմը հավանություն կտա առաջարկին, եթե ադրբեջանցի բոլոր հյուրերը կարողանան անվտանգ պայմաններում մասնակցել մրցաշարին:

«Փաստորեն, ի տարբերություն պաշտոնական Բաքվի, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե չկա այդպիսի պետություն` ԼՂՀ, այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն իսկ ճանաչել է Արցախ-պետությունը, որտեղ ՖԻԴԵ-ն մտադիր է մանկական շախմատի միջազգային մրցաշար անցկացնել»- գրում է «Իրատես»-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին