▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չակ Նորիսի փոխարեն այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյան

Այն բանից հետո, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ որպես նախագահի թեկնածու չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր հայտարարեցին, որ փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ժամանակ իրենք քվեաթերթիկի վրա ձեռքով ավելացնելու են Լևոն Տեր-Պետրոսյանի անունն ու քվերակելու են նրա օգտին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մի մասը ձայնը տվել էր ամերիկյան մարտաֆիլմերի հայտնի դերասան և մարզիկ Չակ Նորիսին:

Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացրել էին Չակ Նորիսի անունն ու «քվեարկել» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առաջադրված թեկնածուների և կուսակցությունների հետ: Հավելենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ եղել էին քաղաքացիներ, ովքեր, քվեաթերթիկում չգտնելով առավել ցանկալի թեկնածուի անուն, իրենց ձայնը տվել էին անգամ հեռուստատեսային հումորային հերոսուհի «Եկատերինին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին