▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2012-ի ամենաքննարկվող անձանց թոփ տասնյակը

«Ազգ» օրաթերթը տարեվերջին ներկայացնում է այն մարդկանց տասնյակը, որոնց անձն ու գործողություններն առավել հաճախ են քննարկվել լրատվամիջոցներում։  Ցանկում ներառված չեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որոնց այցերը, ելույթներն ու հարցազրույցները հրապարակվում ու քննարկվում են ի պաշտոնե։

Ցանկի սեղմ տարբերակը` ստորև.

«Տասներորդ տեղում Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան՝ նախարարն ընդդեմ ռեկտորի զույգն է։ Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր։

9-րդ տեղում կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է՝ տարվա ամենամեծ կորուստներից մեկը։

8-րդ տեղում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է՝ իր հաղթանակներով։

7-րդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ Մաշտոցի պուրակի «բուտիկների» հայտնի պատմությամբ։

6-րդ տեղում Հայաստանի շախմատի հավաքականն է՝ Ստամբուլում  Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակով։

5-րդ տեղում «Արմավիա» ընկերության սեփականատեր, ամենաշատ քննադատված գործարար Միխայիլ Բաղդասարովն է՝ «Զվարթնոց»-«Արմավիա» հայտնի վեճով։

4-րդ տեղում ԱԺ արդեն նախկին պատգամավոր, տարվա ամենաբացասական անձնավորություն Ռուբեն Հայրապետյանն է՝ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպով։

3-րդ տեղում Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ իր խփած գոլերով։

2-րդ տեղում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է՝ փողերի լվացման գործով։

Եվ, վերջապես, առաջին հորիզոնականում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով տարվա ամենաքննարկվող անձնավորությունն էր»,- գրում է «Ազգը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին