▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի հեռանալուց հետո ՀՀԿ-ական պատգամավորներն իրար վրա զեյթուն ու պղպեղ են նետել, ապա` իրար ծեծել

Երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող, Մասիս քաղաքում գտնվող  «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:

168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղութամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է պղպեղ նետելով:

Դա ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին: 

Ըստ տեղեկությունների, Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ականների այդ ամանորյա կերուխումին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ծեծկռտուքը տեղի է ունեցել նրա հեռանալուց հետո, երբ ՀՀԿ-ականներն իրենց ազատ են զգացել և որոշել են մի փոքր թուլանալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին