▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիչարդ Կիրակոսյան. «Այս անգամ կոնֆլիկտ է հասունանում հենց իշխանության ներսում»

Առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն ոչ շատ մրցակցային մթնոլորտում, միևնույն ժամանակ ընտրություններից հետո կոնֆլիկտ կլինի, բայց ոչ թե ընդդիմության և իշխանության միջև, այլ հենց իշխանության ներսում։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով հայաստանյան առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

Վերլուծաբանը վստահ է, որ դա կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված հարցի տրամաբանական շարունակությունը։ «Երբ ԲՀԿ-ն իր ուժը կորցնում է, բայց կոնֆլիկտը շարունակում է մնալ»,- ասաց նա: Սա ոչ թե առանձին կուսակցության կամ գործչի խնդիր է, այլ քաղաքական մի ողջ համակարգի՝ պայմանավորված «փակ քաղաքական համակարգով և իշխանության և փողի ու օլիգարխների շփումով»:

Այս ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակաը Ռիչարդ Կիրակոսյանն ակնհայտ է համարում: Հասկանալի է նաև` քանի որ դա կլինի նախագահ Սարգսյանի երկրորդ նախագահության շրջանը, պետք է մտածել նաև ժառանգության մասին, այսինքն՝ այն ուղու, որով պետք է գնա Հայաստանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին