▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյան. առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշալի առիթով: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն, վստահություն՝ ապագայի նկատմամբ:

Մենք ապրում ենք դժվար մի ժամանակահատվածում, եւ մեր 21-ամյա Հանրապետության պատմությունն իմաստավորելու, վերլուծելու ժամանակն է: Երրորդ Հանրապետության պատմությունն ինքնին դժվարությունների մի անվերջանալի թվացող շղթա է, եւ ցավալիորեն՝ առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում:

Այս ամենը սակայն, պետք է ավելի լրջացնի մեզ, ավելի խոհուն ու վճռական դարձնի, ամրապնդի մեր քաղաքացիական գիտակցությունը, որ ուրիշ որեւէ մեկը մեր երեխաներին չի դարձնելու Ազատ եւ Երջանիկ Հայրենիքի Տեր: Դա կարող ենք անել մենք, ու միայն մենք: Ամանորն ու Սուրբ Ծնունդը այդ հանձնառությունը վերահաստատելու լավ աթիռ է, եւ մեզանից յուրաքանչյորրը ինքն իր համար, ինքն իր մեջ այդ պարտավորությունը ստանձնելու կամ վերահաստատելու հնարավորություն ունի:

Մեր երեխաները պե՛տք է ապրեն Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, որի պատմությունը կլինի հաղթանակների, նվաճումների, ձեռքբերումների անվերջանալի շղթա:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված մեզ օգական:


Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին