▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Anonymus հակերային խմբի անդամները կոտրել են Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության համակարգիչները և մոտ 2GB գաղտնի տեղեկատվություն տեղադրել ցանցում:

Այս մասին գրում է  times.am-ն ու նշում, որ հակերների գործողության արդյունքում հանրությանը հայտնի են դարձել ադրբեջանական խոշոր ընկերությունների ֆինանսական շարժերը, տարբեր մակարդակի պաշտոնյաների փակ նամակագրությունները և այլն: Հրապարակված փաստաթղթերում տեղեկատվություն կա նաև պետական միջոցների հանցավոր ճանապարհներով յուրացման մասին:

«Anonymus»-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին