▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Նախագահի ընտրություններին ընդառաջ` շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում այս կամ այն թեկնածուին: Րաֆֆի Հովհաննիսյանի մասին ֆեյսբուքյան իր էջում աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը այսպիսի գրառում է կատարել.

«Չափազանց խրախուսելի է տեսնել Հայաստանում նախագահի թեկնածու, ինչպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը, ով գտնում է, որ անհրաժեշտ է պահպանել Թեղուտի անտառն ու շրջակա միջավայրը: Արդար տնտեսական առաջընթացը բոլորի համար կարող է համատեղվել բնապահպանական կայունության և էկոլոգիական պատասխանատվության հետ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին