▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում քաղաքական դաշտը չի կայացել. եղել է ընդամենը դրա ծաղրանկարը

Վերջին ժամանակներս` տեղին-անտեղին, պատեհ-անպատեհ որոշ քաղաքական-հասարակական գործիչներ, լրագրողներ շահարկում են, որ իշխանությունները հնարավոր եւ անհնար միջոցներով հետեւողականորեն ամայացրել են քաղաքական դաշտը…
Ինձ բացատրեք խնդրում եմ, ինչպես կարելի է ամայացնել մի բան, որը դասական իմաստով չի էլ եղել Հայաստանում,դեռեւս չի էլ կայացել ինչպես հարկն է, եղել է ընդամենը դրա ծաղրանկարը…
Ինչպես? կարելի է այդ ամենը բարդել իշխանությունների վրա, երբ քաղաքական ուժերը իրենց սխալ գործելակերպով, վարքագծով, անգործունեությամբ կամ ասելիք չունենալու պատճառով արհեստականորեն ամայացրին քաղաքական դաշտը, ընդունելով պասիվ, կրավորական կեցվածք …
Մինչ այսօր, ինձ համար անհասկանալի է, թե ինչու ընդիմությունը չի մասնակցում նախագահական ընտրապայքարին: Կես տարի առաջ` մայիսին, քաղաքական դաշտը ծաղկուն էր, հիմա ամայացած?...Մասնակցել ե’ք ԱԺ ընտրություններին, չե’ք հրաժարվել պատգամավորի մանդատներից, չե’ք բողոքարկել ընտրությունների գործընթացը, երկխոսել ե’ք, լիարժեք, ակտիվ, աղմկալից գործունեություն ծավալել ԱԺ-ում, ազատ ելումուտ արել եվրոպական կառույցներ ու հանկարծ…արեւադարձային գոտուց հայտնվել եք աֆրիկյան Սահարայում?եւ դուրս եք?գալիս պայքարից...
Անհասկանալի, անտրամաբանական սիրախաղեր, իշխանության գալու բոլոր ռեսուրսների սպառում, սեփական կառույցները կառավարելու անընդունակություն, անձեռնահասություն, <<գաղափարակիցների>> գաղափարական, մարտավարական հակասություններ, անձնական մակարդակի, կուսակցական հիերարխիայում գերիշխելու էժանագին պայքարներ…եւ իշխանություններին մեղադրել ամայացնելու մեջ?:
Քաղաքական դաշտի <<ամայացման>> հետ միասին անհետաքրքիր, գրեթե անբովանդակ են դարձել լրատվամիջոցները: Համացանցի կայքէջերը ինչպես միշտ, անխտիր հեղեղված են էժանագին, վիրավորական, պարզունակ, էրոտիկ, բարոյազուրկ գրառումներով,վթարների, սպանությունների, բամբասանքների մակարդակի նորություններով…Անհետաքրքիր ու աննպատակ, նախատեսված չգիտես ինչու սոցիալական ցանցերում գրանցված, նոր տառաճանաչ դարձած, պարզունակ մտածողությամբ անձանց համար, հեղեղված նրանց կողմից կատարված ապուշ, լպիրշ, հայհոյախառն, բարոյականության ու դաստիարակության հետ աղերս չունեցող հոդվածներով ու մեկնաբանություններով…
Լրատվամիջոցներից գուցե բացառություն է <<Հայոց Աշխարհ>> օրաթերթը,, որտեղ գրեթե մշտապես կարող ես գտնել վերլուծական, լրագրողական բարձրակարգ, լուրջ, հետաքրքիր հոդվածներ: Իր վերլուծություններով հրապարակախոսական հոդվածներով այդ դաշտում ինչպես միշտ հետաքրքիր է Հրանտ Տեր-Աբրահամյանը: Նիկոլ Փաշինյանը, Արամ Աբրահամյանը, Արմինե Օհանյանը իրենց առանձին խմբագրակաան մտքերով եւ հոդվածներով, գուցե էլի մի քանիսը, բայց ոչ ավելի… 
Լրատվամիջոցներից շատերն արդեն հիշեցնում են շնչակտուր եզրագծին հասնող վազորդի, երբ ուժասպառ ուզում է ցույց տալ, որ ինքը դեռ կարողանում է վազել…
Սա է այն ինչ ունենք, ինչին արժանի ենք…
Սա իմ` ՀՀ շարքային քաղաքացու կարծիքն է իր <<ՖԲ>>-յան էջում, ընդամենը… Ու պետք չէ նեղանալ,վիրավորվել,վիրավորել ինձ, որին արդեն ես ըմբռնումով եմ մոտենում, իմանալով ովքեր են իմ դիմաց, ծանոթ լինելով նրանց մտավարժանքներին եւ կիսագրագետ գրառումներին…
Ողջ եղեք:

 

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին