▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես հո էշ չեմ, որ ընտրության գնամ». ասում է հեղափոխության պատրաստվող հացադուլավորը

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունանը 3 օրով հացադուլ է հայտարարել ու սեփական վերմակով և ներքնակով տեղավորվել է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց, որտեղ հունվարի 21-ից՝ քարոզարշավի մեկնարկից հացադուլ է անում  ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

«Ես ոչ ընկերական և ոչ էլ գաղափարական կապով կապված չեմ Անդրիասի հետ,բայց միշտ պատրաստ եմ կանգնել այն մարդկաց կողքին,որոնց բողոքն մոտ է իմ համոզմունքին»,-Ա1 պլյուս գործակալության այսպես է բացատրել իր քայլը Շանթ Հարությունյանը, ով  թեև միացել է հացադուլին, բայց , իր բառերով «շինծու ընտրություններին»,որոնք ըստ նրա՝ արդեն 20 տարի է շարունակվում են,վերջ տալու սեփական եղանակն ունի՝ հեղափոխություն:

Շանթ Հարությունյանը անկեղծացել է ,որ արդեն պատրաստ է իր հեղափոխության ծրագիրը,եւ այն գուցե տեղի ունենա այս տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Շանթ Հարությունյանը  հավատում է սեփական հեղափոխության հաղթանակին և պատրաստվում է չգնալ ընտրության:

«Ես հո էշ չեմ»,-Ա1 պլյուսին հայտարարել է Շանթ Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին