▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է քարոզչական ցուցապաստառը

Խոր Վիրապում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մի բաժանմունքի շենքի վրայից պոկել ու հանել  իր քարոզչական ցուցապաստառը:Նույն տեղում փակցրած էին նաեւ ՀՀ նախագահի պաստառները: Այս մասին գրելով` Առավոտ.am-ը նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կամավորների հետ կռիվ է տվել, թե ինչու են վարվել Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման, չէ՞ որ օրենքով արգելվում է: Կամավորը բացատրել է, որ ավագանու որոշմամբ այդ տեղն է հատկացվել, որ ինքը գյուղապետարանից թույլտվություն է հարցրել, նոր միայն փակցրել է: Րաֆֆի Հովհաննիսյանին սա արժանահավատ չի թվացել ու  նա ասել է՝ պետք է ճշտել, եթե պարզվի, որ դա ապօրինի չէ, իր պաստառը թող վերականգնեն այդ տեղում, իսկ մինչ այդ նա պաստառը 4 տակ ծալել է ու դրել  գրպանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին