▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր` լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է պայքարը։.

 «Մենք շարունակելու ենք պայքարը, Անդրիասը շարունակելու է հացադուլը, կպայքարենք նոր մեթոդներով»,- ասել է բանախոսը:

Լրագրողների դիտարկմանը`թե արդյոք հնարավո՞ր է,  որ նախագահի թեկնածուի առողջական վիճակը դառնա անհաղթահարելի խոչընդոտ, Արմեն Գրիգորյանը չի բացառել` միաժամանակ հավելելով`

«Առողջական վիճակը նորմալ է, իր իսկ խոսքով` պայքարի ոգին բարձր է, բայց ոչինչ չեմ կարող ասել, 14-րդ օրից հետո մարդկանց օրգանիզմում սկսվում են տոքսիններ արտադրվել, որոնք հյուծում են հացադուլավորին։ Չեմ կարող ասել, թե որքան կտևի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին