▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սեդրակյան. «Տեղի է ունեցել գործարք` Պարույր Հայրիկյանի և իշխանությունների միջև»

«Չի բացառվում, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից  մեկը ընտրություններից հետո կգնա գործադիր մարմին եւ Հայրիկյանին կտեսնենք ԱԺ պատգամավորի կարգավիճակում»,- այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետի համոզմամբ` տեղի է ունեցել գործարք Պարույր Հայրիկյանի և իշխանությունների միջև:

«Պարույր Հայրիկյանը պետք է պարզաբաներ, թե ինչու էր այս խոչընդոտն իրականում անհաղթահարելի: Քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է: Ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը նույնպես առաջադրվել են իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում»,- ասել է Վարդան Սեդրակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին