▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը կարգավորվել է

Արդեն 18 օր է, ինչ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև: Վերջինս առողջական վիճակը երեկվանից սկսած վատացել է՝ գրանցելով զարկերակային ճնշման անկում և որոշակի թուլություն: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նախագահի թեկնածուն նշել է, որ այս պահին իրեն լավ է զգում և որ զարկերակային ճնշումը կարգավորվել է:

Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ասաց, որ զարկերակային ճնշումը 90-60 է, իհարկե որոշակի գանգատներ կան, բայց այս պահի դրությամբ նախագահի թեկնածուի առողջական վիճակը կայուն է: Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հացադուլը համարել էր պայքարի այն ձևը, որն այս քաղաքական իրադրության մեջ ամենագործնականն է՝ ասելով, որ ընտրություններին պետության դիրքորոշումը պետք է չեզոք լինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին