▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն Հայրիկյանի մահափորձի գործով նոր մանրամասներ է ներկայացրել

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավա­րական գործողությունների արդյունքների,  մասնավորապես, ձեռք բերված ցուց­մունք­ների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վեր­լուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցա­գործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ:  

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձեր­բակալ­ված­ներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տե­սակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնա­գետ­ների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչ­պես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձու­թյուն­­ներին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչև կասկածյալների ձերբա­կա­լումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսա­ձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների և ցուց­մունք­ների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շա­րու­նակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղե­կու­թյուն­ները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված և դեռևս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարու­նակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջա­նակ­ներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին