▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսան Հարությունյանը կնշանակվի Հ1-ի տնօրեն, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը կլուծարվի՞

Հանրային հեռուստառադիոխորհրդի արդեն նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը, ում լիազորություններն այս պաշտոնում դադարել են սույն թվականի փետրվարի 1-ին և ով ժամանակավոր բացակայում էր հանրապետությունից և մեր տեղեկություններով գտնվում էր Ֆրանսիայում, օրերս վերադարձել է Հայաստան:

Ըստ ասեկոսեների,  Հ1-ում Ալեքսան Հարությունյանի հրաժարականից հետո իսկական քաոսային իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ մինչև հիմա անորոշ է, թե ի վերջո ով է ստանձնելու Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն,  այդ պաշտոնի համար ամենահավանական թեկնածուները` ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը և «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հրաժարվել են ղեկավարել և  Հանրային հեռուստառադիոխորհուրդը և Հ1-ը:

Asekose.am-ի ունեցած տեղեկություններով, չի բացառվում այն վարկածը, որ Հանրային հեռուստառադիոխորհրդն առհասարակ կլուծարվի, իսկ Ալեքսան Հարությունյանն էլ կնշանակվի Հանրային հեռուստաընկերության տնօրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին