▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանն աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով

«Հրապարակը» գրում է. «Քանի որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ չի տանում քարոզարշավի, վերջինս առանձին այցելում է մարզեր` հանդիպում կուսակտիվի հետ: Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել «կրուտոյ» պահվածքով:

Հայտնի է, որ Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ ընտրվեց` Սարգիս Արամյանին, այլ Վորոշ Խաչատրյանին:

Թալինում տեղի ունեցած ՀՀԿ շտաբի մինի նիստի ժամանակ քաղաքապետ Սարգիս Արամյանը, ներկայացնելով քարոզարշավի ընթացքը, դժգոհել է Մնացից` ասելով, թե վերջինս խոչընդոտներ է ստեղծում, եւ արժանացել է Հովիկ Աբրահամյանի բավականին կոշտ հակադարձմանը` «ԱԺ պատգամավորի մասին կարգին խոսի» տարբերակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին