▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա օրերին հրաժարականներ են սպասվում

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան:

Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ:

Լուրի իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-հակիրճ ասաց ընտրություններով խիստ զբաղված Գալուստ Գրիգորին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին